Մարտի 1-ի հանցագործության մասնակիցների նոր ցուցակ է հրապարակվելու. «Առավոտ»
«Առավոտը» գրում է. «Մարտի 1-ի հանցագործության բացահայտումը շատ կարևոր է։ Մարտի 1-ի հանցագործությանը չբացահայտելը անպատժեփության երաշխիք է հանդիսանում։ Քանի դեռ Մարտի 1-ի հանցագործությանը ամբողջական, համակողմանի իրական գնահատական չի ստացել անպատժեփությունը կմնա երաշխավորված ՀՀ-ամ, որռվհետև Մարտի 1-ի հանցագործության մեջ ներգրավված են այսօրվա գործող պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ, որոնք շարունակում են պաշտոնավարներ, և որոնց շահերից է բխում հանցագործությանը չբացահայտելը»,- երեկ «Աոավոտի» հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսպես մեկնաբանեց ԵՄ-ի նոր զեկույցով Հայաստանին ուղղված առաջարկը՝ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված։
Խոսքը «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման առաջընթացի 2013-ի տարեկան զեկույցի» մասին Է, որտեղ ՀՀ իշխանություններին աոաջարկում է լիարժեք հետաքննել 2008–ի մարտի 1-ին ընդհարումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերը ևւ ոստիկանական կալանքում վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները։ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ իրենք Մարտի 1-ի մասնակիցների ցուցակ են հրապաըակել և շուտով նոր ցուցակ են տարածելու. «Այդ ցուցակի ուղղությամբ մենք աշխատում ենք և առաջիկա օրերին այղ ցուցակի համալրված տարբերակը կտարածենք»։
Մանրամասները «Առավոտի» այսօրվա համարում։