25 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:18 31.03.2014 | Ապրիլի 1-ից դասերը կընթանան բնականոն հունով

Հիշեցնում ենք, որ մարտի 31-ի բաց թողած դասերը կլրացվեն շաբաթ օրը` ապրիլի 5-ին:

16:15 31.03.2014 | Օմբուդսմենի տարեկան զեկույցը՝ Առողջապահության նախարարության թերացումների մասին

Չնայած կառավարության որոշմանը՝ բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաները չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր:

15:53 31.03.2014 | Քեսապահայերին նյութական օգնություն ցուցաբերելու համար հաշվեհամար է բացվել

Սուրիոյ տագնապին հետեւանքով վտանգուած ժողովուրդը աջակցութեան, զօրակցութեան եւ օժանդակութեան անհրաժեշտ կարիքը ունի: Սուրիահայութիւնը անբաժան մասը ըլլալով սուրիացի ժողովուրդին, ինք եւս կրեց, եւ կը շարունակէ կրել, հետեւանքները ներկայ տագնապին: Սուրիահայութիւնը մեր ազգի եւ Միջին Արեւելքի կարեւոր մէկ համայնքը ըլլալով, բնականօրէն ամբողջ հայութեան հոգատարութեան արժանի է:

15:51 31.03.2014 | Անվտանգության տեսախցիկներ՝ Մանկական երկաթուղու տարածքում

Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, տեսախցիկներով են կահավորվել նաև Մանկական երկաթուղու և դեպի թունել տանող տարածքները:

15:33 31.03.2014 | Կալանավորվել է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող Նարեկ Մամիկոնյանը

Ըստ նախապատրաստված նյութերի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Մամիկոնյանը, աշխատելով ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում, պայմանավորվածություն է ձեռք բերել նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի հետ` կաշառք ստանալու պայմանով օժանդակել վերջինիս` «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու հարցում:

15:29 31.03.2014 | Պարտադիր կուտակայինի վերաբերյալ եզրափակիչ ելույթները ՍԴ-ում (ուղիղ միավում)

ՍԴ-ում այս պահին տեղի են ունենում պարտադիր կուտակայինի վերաբերյալ եզրափակիչ ելույթները:

15:15 31.03.2014 | Ձյան տեղումներից տուժել են ծաղկած ծառերը

Շուշիի գյուղբաժնի պետ Դավիթ Նարիմանյանի կարծիքով, եթե ձյանը հաջորդի սառնամանիքը Շուշիի շրջանում կտուժեն միայն կարտոֆիլի ցանքատարածությունները, քանի որ մրգատու ծառերը դեռեւս չեն ծաղկել, բացի հոնենուց։ Հանրապետությունում համատարած ձյան շերտի միջին բարձ րությունը կազմել է 10-15 սմ:

15:15 31.03.2014 | Հանձնարարվել է ապահովել նաև մայթերի և բակային տարածքների ձնամաքրումն ու ձնահեռացումը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 30-ի առավոտյան տեղացած աննախադեպ առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և հատուկ օպերատիվ շտաբը, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հետ համատեղ շարունակում են ձնամաքրման աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ե

15:13 31.03.2014 | Ինչ իրավունքներ է խախտել Կրթության նախարարությունը 2013-ին. Օմբուդսմենը հրապարակել է իր տարեկան զեկույցը

Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը 117-ում է իրականացվել ներառական կրթություն, ընդ որում՝ ակնհայտ բացթողումներով: Արդյունքում խախտվել է հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը, քանի որ իրենց հասանելի է դպրոցների ընդամենը 8%-ը:

15:03 31.03.2014 | Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 14:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

14:50 31.03.2014 | Դե Վաալը հավանական է համարում, որ Ղրիմը դառնա ևս մեկ խոչընդոտ ԼՂ-ում խաղաղության համար. «Ազատություն»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զանգահարեց Պուտինին` ցուցաբերելով նրան ոչ լիարժեք աջակցություն: Չնայած դա էլ բավական էր Ուկրաինայի համար, որպեսզի վերջինս ետ կանչեր իր դեսպանին Երևանից: Սարգսյանն աջակցություն հայտնեց Պուտինի քայլի առաջին կեսին` Ղրիմի հանրաքվեին, բայց ոչ մի խոսք Ռուսաստանի` Ղրիմը բռնակցելու իրավունքի մասին: Դրանով Սարգսյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղի հայերն ունեն հանրաքվեի միջոցով անջատվելու իրավունք:

14:45 31.03.2014 | Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ. առաջին եռամսյակում կազմել է 102 %

Վերջին տարիներին գույքահարկի և տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։ Սա ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունք է բոլոր այն ստորաբաժանումների կողմից, որոնք ապահովում են սեփական եկամուտների հավաքագրումը։ Վառ ապացույցը նաև 2014թ. առաջին եռամսյակում սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը ավելի քան 102 %-ի հասցնելն է, ինչն իսկապես աննախադեպ ցուցանիշ է։

14:38 31.03.2014 | Քաղաքացիների կողմից ստացվող դիմումների պատասխանը պետք է տրվի սահմանված ժամկետում

Ինձ համար անընդունելի է, երբ առաջին իսկ պահից ակնհայտ է, որ քաղաքացու դիմումի հասցեատերը Երևանի քաղաքապետարանը չէ, բայց այդ մասին քաղաքացուն տեղեկացնում են թեկուզ սահմանված ժամկետում, որը սակայն կարող է լինել մեկ ամիս: Ինչո՞ւ, մի՞թե հնարավոր չէ ավելի արագ պատասխանել, որպեսզի քաղաքացին զուր ժամանակ չկորցնի: Նման վարքագծով քաղաքացու մեջ նաև վստահությունն եք կորցնում, գիտակցե՛ք սա:

14:28 31.03.2014 | ՀՀԿ-ն հիմք է ընդունում միայն Ծառուկյանի հայտարարությունը. «Ա1+»

ԲՀԿ-ի բարիկադներ կառուցելու գաղափարին ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը լուրջ չի վերաբերվում։ Ըստ նրա՝ ԲՀԿ-ն որոշել է ոչ իշխանական ուժերի մեջ լոկոմոտիվ դառնալ. «Ոչ իշխանական ուժերի ավելի ռադիկալ, ծայրահեղական քննադատություն ասողը պետք է լոկոմոտիվի դերը տանի, այս դեպքում էլ ԲՀԿ-ն որոշեց, որ բարիկադներ կառուցի և լոկոմոտիվն ինքը լինի»։

14:17 31.03.2014 | Կարեն Անդրեասյանը՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին 2013թ. իր զեկույցում

Նվազագույն աշխատավարձը սահմանվել է 45.000 դրամ, որը նույնիսկ ավելի քիչ է, քան գոյատևելու համար մարդուն անհրաժեշտ ամսեկան նվազագույն գումարը (նվազագույն սպառողական զանբյուղը կազմում է մոտ 56.000 դրամ):

14:03 31.03.2014 | ՀՀ բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» բացահայտումները

Մարտի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման երեք դեպք (փայտանյութի և հողի ապօրինի տեղափոխում), կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երեք արձանագրություն և նշանակվել են 372 500 դրամ տուգանքներ, որոնցից 200 000 դրամ՝ վարչական տուգանք, 172 500 դրամ` բնությանը պատճառված վնաս:

13:36 31.03.2014 | «Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, թույլ մի տվեք պատմությունը կրկնվի». Քիմ Քարդաշյան

Խնդրից անմասն չի մնացել հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը: Նա իր միկրոբլոգի բաժանորդներին հորդորել է տարածել Քեսաբում տեղի ունեցող դեպքերի մասին տեղեկատվությունը:

12:53 31.03.2014 | Ալեքսանդր Սարգսյանը կապ չունի «Սեքյուրիթի Դրիմ»-ի հետ. Ընկերությունը հերքում է. News.am

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի տնօրեն Դ. Հակոբյանի հայտարարության մեջ ասվում է. «Նա երբեւէ չի հանդիսացել եւ չի հանդիսանում հիշյալ ընկերության հիմնադիր, մասնակից: Չի իրականացրել եւ չի իրականացնում ընկերության կառավարման որեւէ գործառույթ:

12:41 31.03.2014 | Մաքրվում են ստորգետնյա անցումները

Տեղացած առատ ձնից մայրաքաղաքը մաքրելու գործին իր մասնակցությունն է բերում նաև Երևան Ջուր ՓԲԸ: Խոսքն ավտոճանապարհային գետնանցումների մասին է, որտեղ մարտի 31-ի առավոտից աշխատանքներին ձեռնամուխ են եղել ընկերության մասնագետները, համապատասխան տեխնիկայի ներգրավմամբ:

12:05 31.03.2014 | Կարեն Անդրեասյանը Քեսաբի դեպքերի կապակցությամբ ուղերձ է հղել միջազգային իրավապաշտպան կառույցներին

Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբում և նրա շրջակա գյուղերում սարսափազդու իրադարձություններ են տեղի ունեցել մարտի 22-25-ը: Խաղաղ բնակչությունը դարձել է եռօրյա դաժան հարձակումների թիրախ, որն իրականացվել է, ենթադրաբար, Ալ-Քաիդային փոխկապակցված խմբերի կողմից:

11:55 31.03.2014 | Խորհրդակցություն՝ «Հումանիտար ականազերծման» ծրագրի աշխատանքների վերաբերյալ

Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը անցկացրել են խորհրդակցություն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակով ԱՄՆ Պետդեպարտամենտի տրամադրած դոնորական աջակցությամբ «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակարպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների հաստատված ականավտանգ 16 […]

11:50 31.03.2014 | Եթե թշնամին կրկին հարձակվի Արցախի վրա, ապա պատերազմը կլինի հայրենական. ԼՂՀ Նախագահ. armenpress.am

Մեր զինված ուժերն ի վիճակի են պաշտպանել Արցախի Հանրապետության անկախությունն ու հարազատ ժողովրդի անվտանգությունը ցանկացած ոտնձգությունից:

11:45 31.03.2014 | Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի քաղաքացի, Հայ կամավորների միության ռեժիսորը. shamshyan com

Կեսգիշերին 24-ամյա Ալեքս Իգիթբաշյանը Օրբելի Եղբայրներ փողոցից նստում է տաքսի, որպեսզի ուղևորվի իր ուզած վայրը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ 2 անհայտ անձինք դանակի սպառնալիքի տակ նրանից հափշտակում են նրա մոտ եղած ողջ գումարը և բանկային քարտերը:

11:30 31.03.2014 | Թեժ ծեծկռտուք աղջիկների միջև՝ հայհոյանքներով համեմված. նրանց բերման են ենթարկել ոստիկանություն. news.am

Նրանցից երկուսը` 23-28 տարեկան, գետնին են տապալել իրենցից մի փոքր մեծ աղջկան ու ծեծի ենթարկել: Նրանք ոտքերով հարվածներ են հասցրել իրենց զոհին` պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ:

11:26 31.03.2014 | Խորհրդակցություն` առատ ձյան հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել` եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունը։

11:23 31.03.2014 | ՄՄ-ի անդամակցությամբ ՌԴ օրինակով 11-ամյա կրթության անցնելու նպատակահարմարություն չկա. Արմեն Աշոտյան. tert.am

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությամբ ՀՀ կրթական ոլորտում փոփոխությունները չեն բացառվում, բայց Ռուսաստանի օրինակով հանրակրթության 12 տարին 11 դարձնելու նպատակահարմարություն բացարձակ չկա:

11:15 31.03.2014 | Քեսաբի փրկության կոչին միացել են նաև Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը և այլք

Այսօր օրերին, Լաթակիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան են գտած բազմաթիվ հայեր, որոնք ավելի վաղ տարհանվել էին իրենց բնակության մշտական վայրից՝ հայկական Քեսաբից (Սիրիա):

11:08 31.03.2014 | Քեսաբահայերը կոչով դիմել են համայն հայությանը

Այն, ինչ մենք ուզում ենք` ապրել ենք ուզում: Եթե դուք անտեսեք այս խնդրանքը, ապա մենք ծայրահեղականների կողմից դաժանաբար կսպանվենք այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Հալեպում, Յակուբիայում, Ղենեմիում եւ Սիրիայի ողջ տարածքում:

10:39 31.03.2014 | Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

10:29 31.03.2014 | Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:

  • Page 1669 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1664
  • 1665
  • 1666
  • 1667
  • 1668
  • 1669
  • 1670
  • 1671
  • 1672
  • 1673
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը