«Զարգացած կոչվելու համար պարտադիր չէ ոչխարի նման կոտորվելու պատրաստակամություն դրսևորել». Երջանիկ Աբգարյան. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթը զրուցել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա Երջանիկ Աբգարյանի հետ, որից ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
– Դուք բավականին հետաքրքիր մեկնաբանություն եք տվել ՀՀ-ի արտաքին քաղաքականությանն ու իշխանությունների որդեգրած գծին Քեսաբամ տեղի ունեցող իրադարձությունների աոիթով։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող է և ի՞նչ պետք Է անի ՀՀ իշխանությունը։
– Ես քեսաբահայերին ծանր փորձությունները (ի դեպ, որոնք երբեմն ուռճացված են ռուսական վայրի քարոզչության և «մեր» օտարի կամակատար շրջանակների կողմից) չեմ ուզում տարանջատել Սիրիայի ողջ հայությանը բաժին ընկած դժբախտություններից։ Բայցև չեմ կարող չխոստովանել, որ իմ պատկերացման մեջ Քեսաբը սփյուռքահայության համար խորհրդանշական և սիրված վայր է, այսպես ասած՝ մի այլ բնույթի հայկական «Դավոս», և նրա կորուստը զգալի բացասական ազդեցություններ կունենա հայկական մերձավորարևելյան սփյուռքի կենսունակության վրա։ Այս դրության մեջ, դժբախտաբար, Հայաստանում խելահաս իշխանություն չկա, որը քաղաքական համապատասխան հաշվարկների հիման վրա սկսի գործնական քայլեր կատարել։ Կարծում եմ, որ դրանք, թեկուզ ուշացած, պետք է սկսել սիրիահայ համայնքների լիազորած ներկայացացիչների հետ խորհրդակցություն անցկացնելով, որտեղ նրանց պետք է հասկացնել մի քանի կարևորագույն և անշրջանցելի իրողություններ և դրանց թելադրած հետևությունների և գործնական քայլերի հերթականաթյունը… հասկանո՞ւմ եք, ես ձեր հարցին սպառիչ պատասխան տալ չեմ կարող, որովհետեւ այդպես վարվելու դեպքում կարելի է սպառնալիքի տակ դնել ծրագրային նույնիսկ ամենաարդյունավետ տարբերակի իրագործումը։ Մի բան միանշանակ է՝ սիրիահայ համանքը պետք է պահպանվի և վերականգնվի ամեն գնով։
– Պատգամավորական խումը Սիրիայում եղավ, և փոխանցվող տեղեկատվության համաձայն նրանք խորհրղարանի ներկայցուցիչների և Սիրիայի նախագա հի հետ հանդիպումներում քննարկել են նաև հայ համայնքի հետ կապված հարցերը։ Գուցե ճիշտ է այս փուլում խորհրդարանական դիվանագիտության ուժեղացումը։
– Ամեն փուլում էլ խորհրղարանական դիվանագիտությանն իր համեստ դերն ունի։ Բայց այն արժեզուրկ է դաոնում, երբ ձեռքի տակ չունի պրագմատիկ հաշվարկով առաջարկությունների և դրանց իրականացման միջոցների փաթեթ։ ՀՀ խորհրդարանական այդ պատվիրակության անդամների մտավոր անվստահելի մակարդակը և անփորձությունը հուշում են, որ ՍՍ-ական իշխանության համար նրանց Սիրիա ուղարկելը «պտիչկա» դնելու համար է՝ հասարակության աչքերին թոզ փչելու համար, թե իբր «ցործ ենք անում»։
– Հայաստանում կոչեր հնչեցին ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու և մեկնելու ու մեր հայրենակիցներին պաշտպանելու մասին։ 21-րդ դարում նման ինքնապաշտպանութունն ընդունելի՞ է։
– Որտեղ է լինի՝ անբնական չեմ համարում նման կոչերը, երբ մեկը զենքով գալիս է քեզ վրա։ Զարգացած կոչվելու համար պարտադիր չէ ոչխարի նման կոտորվելու պատրաստակամություն դրսևորել կամ էլ վախից հոպոպի նճան թռչկոտել այստեղից այնտեղ։ Դարը կապ չունի մարդու կամ էլ մարդկային ընդհանրությունների բնույթի հետ։ Աստված կամ բնությունը մարդկային ցեղին օժտել են ինչքան դրական, այնքան էլ բացասական հատկանիշներով, և այդ հարաբերակցությունը երբեք չի փոխվելու, որովհետև դա դեմ է բնության էությանը։
– Աշխարհաքաղաքական այս զարգացածներում, Ձեր կարծիքով, ՌԴ-ի նախաձեռնությունը Մաքսային միության մասով, կհաջողվի՞ իրականության դարձնել, Ղրիմի զարգացումների ֆոնին Հայաստանի արագընթաց անդամագրումը ՄՄ-ին ո՞ւր կտանի Հայաստանը, մանավանդ, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ուկրաինայի տարածքային ամբողջականաթւան վերաբերյալ բանաձև։
– Իմ կարծիքն է այն է, որ ՀՀ-ի անդամակցաթյունը ռուսական ՄՄ-ին իրենից տնտեսական բնույ֊թի որևէ արժեք չի ներկայացնում, իր էությամբ անհեթեթություն է և իրագործման դեպքում ուղղակի կաշկանդելու է Հայաստանի՝ առանց այն էլ տեղապտույտի մատնված տնտեսական և սոցիալական համակարգերը՝ կանգնեցնելով մեր ժողովրդի և պետության գոյությունը լուրջ սպաոնալիքի առջև։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։