
Այնպես եք հարցնում, ոնց որ ԲՀԿ-ն փողոցում բարիկադ ա կառուցել, մենք ուշացել ենք. news.am

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հայտարարած բարիկադների մասին չորս ոչ իշխանական ուժերը քննարկում չեն ունեցել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է news.am-ը՝ այսօր ԱԺ-ում քառյակի հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Լրագրողների հարցին` արդյոք ՀՅԴ-ն պատրա՞ստ է բարիկադների, Արմեն Ռուստամյանը բարկացել է. «Պատրաստ ենք դրան, թե ոչ: Այնպես եք հարցնում, ոնց որ իրանք արել են, մենք ուշացել ենք, բարիկադ կա փողոցում: Նորից եմ ասում, թե համաձայնություններն ինչի շուրջ են եղել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: