Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:
Հիմնվելով գերագույն դատարանի վճռի և ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտումը պաշտպանող սահմանադրական և իրավական դրույթների վրա, ինչպես նաև չցանկանալով շարունակաբար լինել մի քանի տասնյակ «օրենսդիրների» անպատասխանատու գործողություններից գոյացած պայթյունավտանգ իրավիճակը մեղմող հրշեջների դերում՝ մենք պահանջում ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին կողմ արտահայտված և օրենքի «պարտադիր» բաղադրիչը վիճարկելու նախաձեռնությունը տապալած 53 պատգամավորներին անհապաղ զրկել պատգամավորական մանդատից։
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեր բարձր առաքելությանը:
Առողջապահության համաշխարհային տեսությունը հրաշալի գործիք է, որը թույլ է տալիս համեմատել ցանկացած երկու երկրների կյանքի տևողության պատմությունն ըստ տարիքի, սեռի և նշում է տվյալ երկրներում մահացության հիմնական 50 պատճառները:
Հայաստանյան ցանցի վրա DDoS հարձակման հզորությունը (հարձակումը ունի, ամենայն հավանականությամբ, կոնկրետ թիրախ կայք) հասնում է արդեն 35 Gb, կիրառվում է DNS amplification մեթոդը, ինչը նշանակում է, որ հզորությունները կարող են բավականին արագ աճել։ Հաշվի առնելով, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում հզորությունը մի քանի անգամ աճեց, սա կարող է ունենալ ավելի ծանր հետեւանքներ՝ հնարավոր է, որ, եթե հարձակումը չթուլանա, մենք ունենանք լրջագույն խնդիրներ ինտերնետ կապի հետ Հայաստանում։
Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր կազմակերպել հանրային քննարկումներ, քանի որ այն օրենսդրական պահանջ չէր։ Միաժամանակ, հնարավոր չէ չնկատել, որ խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի հետագա բոլոր գործողությունները ուղղված են եղել խնդրի հնարավորին հրապարակային ներկայացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության իրազեկվածության աստիճանի բարձրացմանը։
Հայաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ առավելապես հայերով բնակեցված հինավուրց Քեսաբ քաղաքում և շրջակա 12 գյուղերում իրավիճակի սրման կապակցությամբ: Հասանելի բոլոր վկայությունները և Քեսաբի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս եզրակացնել, որ վերջին հարձակումները, առանց որևիցե կասկածի, իրականացվել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, ալ-Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից:
Մարտի 29-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ԱՄՆ քաղաքացի, 1990 թ. ծնված Ալեքս Ի.-ն գիշերը Մաշտոցի պողոտայում նստել է տաքսի ավտոմեքենա, որի սրահում երկու անհայտ անձինք դանակի սպառնալիքով նրանից վերցրել են գումար և բանկային քարտեր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Ապրիլի 2-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (համալսարանում) տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ԲՈւՀ-ի պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երեք տասնյակ դեսպաններ, ՄԳԻՄՈ-ի դասախոսներ և ուսանողներ, հեղինակավոր վերլուծաբաններ և լրագրողներ։
Արտագաղթի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ գործադիրի ղեկավարը նշեց, որ Արցախում, ինչպես բոլոր երկրներում, կա բնակչության փոքր ծավալի արտահոսք, որն ավելի շատ արտահայտվում է ժամանակավոր աշխատանքային արտագաղթի տեսքով:
Գնահատելով ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ-ի քվեարկությունն ուկրաինական բանաձևի դեմ՝ նա նշել է, որ ՌԴ-ի ու ՀՀ-ի հարաբերությունները հիմա բավական հաստատուն են՝ Հայաստանը հստակեցրել է իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ և դրսևորում է իրեն բավական հետևողականորեն: Իսկ Ռուսաստանը, նրա համոզմամբ, գնահատում է դա:
«Ես փորձել եմ այս երեխաների երաժշտական կերպարը գտնել, Ավետը՝ հոգու կերպարը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռիտա Սարգսյանը: Ռիտա Սարգսյանն ասել է, որ աուտիզմը հիվանդություն չէ, այլ կենսակերպ է. «Եթե այդքանը հասկանալով ջարդենք այն պատը, որ մեզ այդ երեխաներից տարանջատում է, նրանք անպայման կգտնեն իրենց տեղը մեր հասարակության մեջ»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանում է դիմող կողմը: Ուղիղ միացումը՝ «Ազատություն» ռադիոկայանի միջոցով:
Վարկային պարտավորությունների խնդրին անդրադառնալով` Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է Կենտրոնական բանկի ղեկավարության հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կձեւավորվեն աշխատանքային խմբեր` համայնքներում տնտեսությունների հետ անհատական կարգով աշխատանքներ իրականացնելու եւ պարզելու անցած տարի կարկտահարությունից տուժած տնտեսությունների համար կիրառված մեխանիզմների նպատակահարմարության հարցը ստեղծված իրավիճակում:
Արձագանքելով «Autism speaks» միջազգային կազմակերպության ներկայացուցիչների դիմում-խնդրանքին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածը ապրիլի 2-ի երեկոյան լուսավորել կապույտ լուսարձակներով:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի և գլխավոր բալետմեյստերի միջև նոր սկանդալ է հասունանում: Խումբն ուզում է հեռացնել բալետմեյստերին, որը 90-ականների մութ ու ցուրտ տարիներն անցկացրել է ապահով Արևմուտքում, որտեղից վերադարձել է մոդայիկ, բայց տեղացիների համար աբսուրդային գաղափարներով: Բալետմեյստերն էլ դեռ հակադրվում է, որովհետև վստահ է, որ բարեփոխումը միայն իր պես ուժեղ ընդդիմության շնորհիվ է կատարվում:
Ապրիլի 1-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի մի բնակարանում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել ու դանակահարել:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա այնպիսի վարորդ, որը խախտման համար չի ենթարկվի վարչական պատասխանատվության: Չկա այնպիսի տրանսպորտային միջոց, որի խախտումը չի արձանագրվի տեսախցիկների կամ արագաչափերի կողմից»,- ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը
Հասարակական և ուսանողական կազմակերպությունները համախմբվել են Քեսաբի հայությանն օգնելու նպատակով։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի ընթացքում հանգանակված գումարները կփոխանցվեն քեսաբահայության օգնության համար բացված հատուկ հաշվի համարին։
2014 թ. ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն՝ զենք-զինամթերքի գործադրմամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 4-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք տարածքների ջրամատակակարումը:
«Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը գործելու է. ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմերը գործելու են»,- այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Մենք կոչ ենք անում կառավարություններին պահպանել խաղաղությունը Սիրիայում և դադարեցնել խաղաղ բկաչության վրա ահաբեկչական հարձակումները: Հարկ է հարգել մարդու իրավունքների միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքը և այլ իրավական պարտականությունները, որոնք բխում են դրանց նորմերից և դրույթներից: Այլևս ոչ մի զոհ չպետք է լինի, ուստի և մենք պահանջում ենք, որ միջազգային հանցագործություն իրականացնողները պատժվեն արդարադատության ողջ խստությամբ:
Այսօր՝ ապրիլի 2-ին, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին է, սակայն սպանությունը դեռ չի բացահայտվել:
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով եղել է Ասկերանի շրջանային բուժմիավորումում, ծանոթացել շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին:
Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում:
Ցավոք, այսօր քաղաքային մեր պոլիկլինիկաներն ավելի շատ հիվանդանոց ուղեգրվելու վայր է ընկալվում։ Մարդիկ դեղորայքն առանց դեղատոմսի ձեռք են բերում դեղատներից, խնդիրներ ունենալու դեպքում էլ նախընտրում են շտապօգնություն զանգահարել, որովհետև որոշակի ծառայություն են ստանում։
«Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետ Տ.Սարգսյանը, նախարարներ Ա.Սաստրյանը, Վ. Գաբրիելյանը, Դ.Սարգսյանը, Հ.Թովմասյանը, ԿԲ-ից՝ Ա.Ջավադյանը և Ն.Երիցյանը»։