Բաժիններ՝

Բողոքի ակցիա նախագահականի դիմաց. ԳԱԼԱ

«Հարսնաքարի» գործով դատարանի կայացրած վճռից դժգոհ մնացած մեղադրյալների հարազատները այսօր բողոքի հերթական ակցիան էին իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Դատապարտվածներից Արման Խաչատրյանի հայրը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է «Արդեն մոտ երկու տարի է՝ հետեւում եմ գործին եւ ստացվել է այնպես, որ թացը չորի հետ վառվել է»: Մեղադրյալների հարազատները վստահ են, որ դատարանը այս գործով կայացրել է ոչ արդարացի դատավճիռ եւ հայտարարում են, որ պատրաստ են բողոքարկել դատավճիռը: Հարցին, թե այդ դեպքում ով է պատասխանատվություն կրելու, ամբաստանյալների հարազատները պատասխանել են, թե մեղավորները իրենց մեղքը ընդունել են եւ չպետք է բոլորին հավասար պատիժ նշանակել: Նրանք նշում են, որ պատրաստ են բողոքարկել վճիռը եւ պահանջել, որ յուրաքանչյուրը իրեն հասանելիք պատժը կրի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ ԳԱԼԱ-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930