24 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

11:10 03.06.2014 | ՍԴ անդամ կնշանակվի Ռոբերտ Քոչարյանի ու Դավիթ Հարությունյանի կադրը. «Հրապարակ»

«Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ն Սահմանադրական դատարանի նոր անդամ է առաջարկելու ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին»:

10:59 03.06.2014 | ԼՂ-ի ապրանքները ԵՏՄ շուկա մուտք կգործեն որպես ՀՀ-ում արտադրված ապրանքներ. «ՀԺ»

««Եվրասիական եռյակը» արդեն իսկ որոշում կայացրել է, որ ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո ԼՂ-ում արտադրված ապրանքները հնարավորություն կունենան ԵՏՄ շուկա մուտք գործել որպես Հայաստանում արտադրված ապրանքներ»:

10:54 03.06.2014 | Սերժ Սարգսյանը առնվազն պետք է ստորագրեր Ղազախստանում ՀՀ դեսպանի ազատման հրամանը.«Ժողովուրդ»

«Եվ այսպես, երեկ, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ»:

01:25 03.06.2014 | Նոր Ամանուս գյուղի մոտակայքում ականանետի արկ է հայտնաբերվել

Նախնական տվյալներով հայտնաբերվածը ականանետի արկ է, որը կվնասազերծվի հունիսի 3-ին ՊՆ սակրավորների կողմից:

01:12 03.06.2014 | Apple-ը «HealthKit» հավելվածի օգնությամբ կհետևի օգտատերերի առողջությանը

«WWDC -2014» համաժողովում Apple ընկերությունը ներկայացրել է «HealthKit» նոր հավելվածը` բջջային սարքավորումների համար, որը կարող է օգնել «խնձորային» արտադրանքին հետեւել օգտատիրոջ առողջությանը:

01:00 03.06.2014 | Կուտակայինից հրաժարվող ուսուցիչներին միանգամից կրճատման դիմում են գրել տալիս. ԳԱԼԱ

Երևանի մի քանի դպրոցների ուսուցիչներ փաստել են, որ կուտակային վճարներից հրաժարվելու մասին իրենց ներկայացրած դիմումները տնօրենները հաշվի չեն առնում: Ավելին, տնօրենները նրանց սպառնացել են, որ աշխատանքից կհեռացվեն:

00:41 03.06.2014 | Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Ջո Բայդենը

Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխնախագահ Բայդենը կհանդիպի նաեւ Ուկրաինայի առաջնորդների հետ` նախագահ Պորոշենկոյի օրակարգի, երկրի արեւելքում իրավիճակի հետ կապված հարցեր քննարկելու համար:

00:12 03.06.2014 | Ինչպես է Միկոյանը փրկել Սարյանին, Իսահակյանին, Արամ Խաչատրյանին և… աշխարհը

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը այն քիչ մարդկանցից է, որը համոզված է, որ Ա. Միկոյանի արձանը պետք է տեղադրվի: Մեզ հետ զրույցում քանդակագործը պատմեց, որ տարիներ առաջ Մոսկվայում ինքը պետք է պատրաստեր Ա. Միկոյանի արձանը. «Երբ Մարզահամերգային համալիրի շենքը արդեն վերջացնում էինք (մնացել էր 2-3 ամսվա աշխատանք), այն ժամանակվա իդեալոգիայի կենտրոնի ղեկավար Կառլենը Դալլաքյանն ինձ ասաց, որ ես ու ճարտարապետ Արթուր Թարխանյանը գնանք Մոսկվա՝ Միկոյանի կիսանդրին պատրաստելու: Ես ասացի. «Խնդրում եմ՝ ժամանակ տվեք միչև համալիրը վերջացնենք, նոր գնանք»: Ասացի՝ «դուք զանգահարեք Մոսկվա, ասեք, որ մենք կգանք»:

23:50 02.06.2014 | Ավտովթարից չորս մարդ տուժել է. կա մեկ զոհ

Մայիսի 31-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին` 1990 թ. ծնված Իրինա Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

23:30 02.06.2014 | Մերկելը Վրաստանի` ՆԱՏՕ-ին միանալու անհրաժեշտություն չի տեսնում

«Նման անհրաժեշտություն չկա»,- ընդգծել է կանցլերը` Վրաստանին համարելով «լավ գործընկեր»` ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տարբեր առաքելությունների իրականացման առումով:

23:10 02.06.2014 | Դանակահարություն՝ կենցաղային հարցերի պատճառով

Մայիսի 30-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Տ.-ին:

22:51 02.06.2014 | «Հարկային մուտքերը չպետք է լինեն գների բարձրացման հաշվին». Հրաչ Բերբերյան

Չակերտավոր գործարարները կփորձեն ազգաբնակչության հաշվին (ալյուրի օրինակն ունենք), ապրանքները թանկացնելու հաշվին հարկերի մուտքերն ավելացնել: Կարծում եմ, որ պարոն վարչապետը շատ դիպուկ ասել է, որ խոսքը գնում է ստվերային տնտեսության մասին, այլ ոչ թե գների բարձրացման: Շատ կարևոր է, որ կառավարությունը հետևողական լինի, որ այդ հարկային մուտքերը չլինեն գների բարձրացման հաշվին, և, իրոք, հարկային դաշտում պետք է բարվոք վիճակ ստեղծվի: Վարչապետը հստակ ասել է, որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք խուսափում են հարկային դաշտից, պետք է նրանց բերել հարկային դաշտ:

22:33 02.06.2014 | Բացառիկ կադրեր, թե ինչպես է փլվում Լարսը (տեսանյութ). armlur.am

armlur.am-ը բացառիկ տեսանյութ է տարածել, որում պարզ երևում է, թե ինչ հետևանքներ է թողել մայիսի 17-ին Վրաստան-Ռուսաստան սահմանակետի մոտ գտնվող լեռնային գոտում տեղի ունեցած փլուզումը:

22:29 02.06.2014 | «Անգամ ռուս բոլշևիկը հայ ժողովրդին այդքան չի վնասել, ինչքան հայ բոլշևիկը». Քաղաքացիները` Ա. Միկոյանի արձանի մասին (տեսանյութ)

«Ամեն դեպքում մեր հայերից է ու ի՞նչ տարբերություն, թե կոնկրետ ինչ ծրագրեր է ունեցել մեր իմացությունից դուրս», «Վայ, մեր տուալետում դրեք, ի սեր Աստծո», «Արձանը, որպես այդպիսին, որևէ ժողովրդի կյանքում տվյալ մարդու նկատմամբ վերաբերմունքի դրսևորում է: Ես չեմ կարծում, որ Միկոյանն այն անձնավորությունն է, որի արձանը պետք է դնեն»…

22:26 02.06.2014 | Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com

Վթարի հետևանքով ուղևորներ, վարորդի համագյուղացիներ 59-ամյա Ռոզա Սիմոնյանը, 73-ամյա Հասմիկ Պողոսյանը և 66-ամյա Լիդա Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

22:20 02.06.2014 | Տաշիր գետը վարարել է և դուրս եկել ափերից

Տաշիրում տեղացել է հորդառատ անձրև, որի քանակությունը 1 ժամում կազմել է 47 մմ, ինչի հետևանքով Տաշիր գետը վարարել է և դուրս եկել ափերից. կան ջրածածկումներ և հեղեղումներ:

22:10 02.06.2014 | «Շևրոլե»-ի համարանիշերը կեղծելով` տեղադրել է իր «ԳԱԶ-31029»-ի վրա և շահագործել

Օրերս ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտից ոստիկանության Մարտունու բաժնում գրություն է ստացվել, որ 1984 թ. ծնված Տարոն Ս.-ն «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան վարել է կեղծ պետհամարանիշերով:

21:50 02.06.2014 | Բնակիչները հրաժարվում են ազատել տարածքը, սեփականատիրոջ համբերությունն էլ հատել է (տեսանյութ)

Շինարարների փողոց 229 տարածքում գտնվող նախկին 11-րդ դպրոցի մասնաշենքը 2005 թ-ին հատկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

21:31 02.06.2014 | «Համաշխարհային պրակտիկայում և՛ թանկացում է լինում, և՛ էժանացում, իսկ մեզ մոտ մենակ թանկացում»

Վերահսկողության մարմինը կոչվում է Տնտեական մրցակցության պետական հանձնաժողով: Բացի այդ՝ մեր նախագահն ունի իր վերահսկողության ծառայությունը, վարչապետը նույնպես ունի, բայց ամնաբարձրը հասարակական վերահսկողությունն է: Մենք բազմաթիվ անգամ առաջարկ ենք արել այդ մախինացիաների շղթան պատժելու ձևի մասին:

21:10 02.06.2014 | «ԿամԱԶ»-ը գլորվել է ձորը

Մայիսի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մեղրի-Կապան այլընտրանքային «Մ-17» ճանապարհի 82-րդ կմ-ին «ԿամԱԶ-53212» մակնիշի բեռնատար ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

20:56 02.06.2014 | Առողջարանի պահակին դաժան ծեծի ենթարկած 24-ամյա երիտասարդն ասել է, որ ինքը «Մարտ առանց կանոնների» մարզաձեւի չեմպիոն է (տեսանյութ). news.am

Երեւանի Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից ասել են, որ 58-ամյա Լյովա Բուլղադարյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նա անգիտակից վիճակում է, ստացել է ծանր գանգուղեղեային տրավմա, գլխի եւ դեմքի շրջանում ունի պատռված վերքեր։

20:50 02.06.2014 | Ավելի քան քառորդ դար շարունակվող սին խոստումներ անօթևան ընտանիքներին (տեսանյութ)

Գյումրիում բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր կիսաքանդ վիճակում են. դրանք հիմնականում ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն:

20:31 02.06.2014 | Ի՞նչ եղան Վազգեն Խաչիկյանին տրված գումարները. սոցապի Գյումրու 3 աշխատակիցների դատախազն առաջարկեց ազատազրկել. ԳԱԼԱ

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ապահովման Գյումրու տարածքային բաժանմունքի պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են Գյումրիի սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Էդուարդ Վարժապետյանը եւ աշխատակիցներ Ռուբեն Մնացականյանը, Արթուր Աբրահամյանը եւ Կիմա Փիլոյանը:

20:24 02.06.2014 | Օսիպյանը չի խոսել եղբոր տղայի հետ, բայց վստահ է, որ դանակահարողը եղբորորդին չէ. ԳԱԼԱ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացած մի քաղաքացի: Իսկ shamshyan.com-ի փոխանցմամբ այդ քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն է: Ըստ տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակից, ում դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է:

20:10 02.06.2014 | Կոյուղաջրերը ողողում են փողոցը (տեսանյութ)

Ձմռանը սառչելու, ամռանն էլ՝ խցանվելու պատճառով իրենց դարն ապրած խողովակները պայթում են՝ տհաճ իրավիճակ ստեղծելով թե երթևեկող մեքենաների թե առավելևս՝ հետիոտնի համար:

19:50 02.06.2014 | 60 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4-ը երթևեկության ընթացքում ծխել է, 128-ը` մեքենան վարել առանց համապատասխան փաստաթղթերի

Մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 190 տրանսպորտային միջոց:

19:47 02.06.2014 | ԼՂՀ արտաքին գործերի նախարարը մասնակցել է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը

Իր խոսքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և անդրադարձ է կատարել ԼՂՀ դիրքորոշմանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

19:20 02.06.2014 | Համագյուղացիներ ծեծել են մորն ու որդուն

Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ դաստակի կոտրվածքով և աջ նախաբազկի սալջարդ քերծվածքով» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1982 թ. ծնված Գագիկ Թ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Աքորի գյուղում վիճաբանության ժամանակ:

19:10 02.06.2014 | Հանրապետությունում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` կարկուտ

Հունիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

19:01 02.06.2014 | Արսեն Խոջոյանը համալիր հետազոտության է ենթարկվել

Մասնագիտական խմբի գնահատմամբ հիվանդի մոտ ախտորոշվել է վերին շնչուղիների վարակ, կատարալ անգինա, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, լյումբագո` լումինալ հատվածի ցավեր, պսորիազ, նեյրոցիրկուլյար դիստոնիա: Նշանակվել է դեղորայքային բուժում, նշանակված դեղերը հատկացվել են։ Մասնագիտական խումբը եզրակացրել է, որ նա կարող է բուժումն անցնել ամբուլատոր պայմաններում` մնալով մասնագետների հսկողության ներքո:

  • Page 1534 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1529
  • 1530
  • 1531
  • 1532
  • 1533
  • 1534
  • 1535
  • 1536
  • 1537
  • 1538
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը