23 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

15:17 03.06.2014 | Զուրաբյանը Աստանան համարում է իշխանությունների «դիվանագիտական ձախողումը». «Ազատություն»

Իր պնդումներն էլ բավականին անհաջող պնդումներ են: Դիվանագիտական լեզվում պետք է ընտրել այնպիսի արտահայտություններ, որոնք պատշաճ են և՛ մեր ներքին սպառման համար, և նաև հարմար և ընդունելի լինեն միջազգային հանրության համար: Այ դա՝ ինքը չի կարողանում անել, լուծումները չի կարողանում գտնել: Ոչ ոք չի ասում, որ հենց հիմա ինքը պետք է լուծի Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդիր: Ամենակարևոր խնդիրը, որ ինքը պետք է լուծի, այն է, որ ինչ ուղղություն էլ ընտրում է Հայաստանը, ինչ միջպետական համագործակցության կազմակերպություններում էլ ընդգրկվում է Հայաստանը, դե ֆակտո վիճակը՝ այսինքն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տնտեսական կապը՝ ապրանքների ազատ, անխափան երթևեկությունը, և մարդկանց երթևեկությունը և այլն և այլն, պետք է չվնասվեն և որևէ կերպ հարցականի տակ չդրվեն:

15:01 03.06.2014 | Վարորդը և 5 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Հունիսի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Նոյեմբերյանի «Միսխանա բաց» կոչվող հանդամասի տարածքում «ԳԱԶ-69 Ա» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

15:00 03.06.2014 | Ոստիկանները կնոջը անկողնուց ոտաբոբիկ հանել են, ամուսնուն էլ`ծեծել (Տեսանյութ). aravot.am

«Ոստիկաններն ասում էին, քանի որ Պուտինը գալիս է, տարածքը պետք է լքեք: Ես էլ ասում էի ՝ մենք 4 օր է՝ էստեղ ենք գիշերում, 8 ամսական երեխայի հետ, ոչինչ չէիք անում, հիմա Պուտինն է գալիս, մեզ տեղահա՞ն եք անում: Մեզ ասացին, եթե դուրս չգաք, հարկադրաբար կհանենք: Մենք իրենց մերժել ենք»:

14:54 03.06.2014 | «Լիդո» ռեստորանի մոտ ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր

Հունիսի 3-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում` «Չի» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

14:49 03.06.2014 | Անչափահասի թրաֆիքինգի գործով ամբաստանյալը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման. pastinfo.am

Անչափահաս աղջկան թրաֆիքինգի ենթարկելու գործով ամբաստանյալ Ռաֆիկ Մարկոսյանն այսօրվա դատավճռով մեղավոր ճանաչվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով և դատապարտվեց 11 տարվա ազատազրկման:

14:46 03.06.2014 | «Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը

Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը ԵՏՄ-ում հիմք է տալիս կարծելու, որ Հայաստանն այդ միությունում դիտվում է ոչ թե որպես իրավահավասար գործընկեր, այլ որպես գործիք՝ Ադրբեջանի վրա ներգործելու համար: Իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող գինը դիտվում է Արցախը: Փաստորեն, այս միության մեջ դեռ Ադրբեջանի բացակայության պայմաններում վերջինի շահերը արդեն ավելի բարձր են դասվում Հայաստանի շահերից:

14:41 03.06.2014 | Մարտին Սարգսյանը՝ կադաստրի պետական կոմիտեի նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մարտին Սսարգսյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:

14:26 03.06.2014 | «Սոցիալական փաթեթի առողջապահական ծառայությունների բաղադրիչը փոխանցվեց Առողջապահության նախարարությանը». Սարո Ծատուրյան (տեսանյութ)

«Առողջության ապահովագրությունը հանդիսանում էր պարտադիր պայման սոցփաթեթից օգտվելու համար: Առողջության ապահովագրության բազային փաթեթի համար, որում նշված էին բժշկական կոնկրետ ծառայություններ, որոնցից տվյալ անձը կարող էր օգտվել, դրա տարեկան արժեքը որոշված էր 52 հազար դրամի չափով: 2013 թվականի վերջին կառավարության կողմից ընդունվեց մի նոր որոշում, որի համաձայն` սկսած 2014 թվականից, սոցիալական փաթեթի առողջապահական ծառայությունների բաղադրիչը փոխանցվեց Առողջապահության նախարարությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:

14:16 03.06.2014 | Հրանուշ Խառատյան. Գուցե իսկապե՞ս «շան գլուխն ուրիշ տեղ է թաղված» և մոտենում է Միկոյանի ինքնության մասը հաստատող քաղաքական ռեպրեսիվ ռեժիմը

Բերիան նույնպես մեր պատմության մաս է եղել: Հայ չի եղել, բայց մեր պատմության մաս է եղել: Այն էլ ինչպի՜սի մաս: Անձամբ է հրահանգել սպանությունների, այդ թվում Հայասանի սպանությունների թիրախների մասին, անձամբ է սպանել Խանջյանին, կազմակեպել է Մյասնիկյանի սպանությունը: Առավել ևս՝ Ստալինը: Մեծ հաշվով հայ ժողովրդի պատմության մասեր են Թալիաթը, Էնվերը, Աթաթուրքը… Աթաթուրքը նույնիկս որբացած հայ աղջնակ է որդեգրել, նրանից ռազմական օդաչու սարքել և ուղարկել Դերսիմի ալևիներին ու ալևիացած հայերին ռմբակոծելու:

13:39 03.06.2014 | Կարկուտը այգիներ է վնասել

Հունիսի 3-ին, ժամը 12.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.30-ի և ժամը 06.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բերգատու այգիներ և ցանքատարածքներ:

13:18 03.06.2014 | Գրիգոր Գրիգորյանն այլևս պատգամավոր չէ. pastinfo.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին ստացել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանի («Շերիֆ») պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ստորագրությամբ արձանագրությունը:

13:14 03.06.2014 | Էդուարդ Հովիկյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Մայիսի 31-ից հունիսի 1-ը Լիտվայի Կաունաս քաղաքում կայացավ սուսերամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 44 պատանի սուսերամարտիկներ՝ Բելառուսիայից, Լիտվայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և Դուբայից:

13:06 03.06.2014 | Փլուզում` Գավառ քաղաքում. կան տուժածներ

Հունիսի 3-ին, ժամը 09.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 2-ին ժամը 16.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 26 տան միջնապատը փլուզվել է, ինչից բնակիչ` 1977 թ. ծնված Գ. Գ. տեղափոխվել է Գավառի ԲԿ:

12:59 03.06.2014 | Դավիթ Սարգսյանը նոր աշխատանք ունի. tert.am

Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 2-ից «Արդշինինվեստբանկ»-ի ֆինանսական տնօրենն է:

12:50 03.06.2014 | Ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է կտրել երակները

Հունիսի 3-ին, ժամը 11.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչներից մեկը փորձում է ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները:

12:46 03.06.2014 | Ցուցադրվել է Ատոմ Էգոյանի՝ Հայաստանի կոռուպցիայի մասին պատմող «Լուսավորիչ» ֆիլմը

Համաժողովում ելույթ ունեցողները իրենց խոսքում նշեցին Հայաստանում կոռուպցիայի առաջացման հիմնախնդիրների, դրա դրսևորումների և ազդեցության, իրավական և տնտեսական ազդեցությունների մասին՝ մատնանշելով, որ աղքատության և երկրի տնտեսական ներկայիս վիճակի հիմնական պատճառը դա համատարած կոռուպցիան է։ Հատկապես ուշագրավ էր Policy Forum Armenia կազմակերպության հետազոտության արդյունքների ներկայացումը, որտեղ պաշտոնական ցուցանիշների և ժամանակակից վերլուծական մեթոդների օգնությամբ ցույց էր տրվում, թե ինչպես է ամեն տարի ՀՆԱ-ի 35‰-ը ուղղակի անհետանում, ինչը ահռելի մեծ ցուցանիշ է։

12:42 03.06.2014 | Անտեղյակ լինելով՝ շատերը մնում են անՊաշտպան (տեսնայութ)

Օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումից շուրջ 10 տարի է անցել, սակայն շատերը դեռ տեղյակ չեն՝ որ դեպքերում դիմել Մարդու իրավունքների պաշտպանին կամ որտեղ է նրա գրասենյակը: Միևնույն ժամանակ, մարդիկ երբեմն հեռավոր վայրերից գալիս են Օմբուդսմենի գրասենյակ և հիասթափությամբ պարզում, որ օրենքն արգելում է Օմբուդսմենին միջամտել տվյալ տեսակի գործերին:

12:40 03.06.2014 | Հովիկ Աբրահամյանը շարունակում է կռիվ տալ Տիգրան Սարգսյանի շվաքի հետ. «Հրապարակ»

Հրապարակային ելույթներում ոչ մի բացասական բան չի ասում, անգամ պաշտպանում է իր նախորդին, իսկ քայլեր ձեռնարկելիս ամեն ինչ անում է Տիգրան Սարգսյանի թողած հետքը ջնջելու, նրա կադրերին հեռացնելու, նրա հեռացրած կադրերին վերադարձնելու համար:

12:39 03.06.2014 | Առողջապահության նախարարը Մոսկվայում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ այցելեց Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոն, որը հագեցած է բուժական, վիրահատական և ուսումնական ամենավերջին սերնդի սարքավորումներով ու պարագաներով։

12:30 03.06.2014 | Ու ոչ մեկի «տանցի»-ին չի . «Ժամանակ»

Սակայն քառյակը չի անում ոչ այս, ոչ այն, այլ վերցնում և 12 կետանոց պահանջներ է ներկայացնում կառավարությանը, ըստ որում, չգիտես ինչու, այդ պահանջները առայժմ չեն մանրամասնվում:

12:20 03.06.2014 | Փոխենք, որ հավատաք. «ՀԺ»

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը փոխել է ՀՀ տնտեսությունում իրականացված օտարերկրյա ներդրումների հաշվարկման մեթոդոլոգիան, ինչի արդյունքում հնարավոր չէ պարզել՝ ներդրումները ավելանո՞ւմ են, թե՞ պակասում»:

12:10 03.06.2014 | ՕԵԿ-ը «միջազգայիններից» ընդդիմադիր դառնալու դաբրո ունի. «Հրապարակ»

«Մինչ ոչ իշխանական քառյակը մինչև աշուն փորձում է ժամանակ տալ կառավարությանը, ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած «սուրբ տեղը»»:

12:07 03.06.2014 | 6 հոգով ընկել էին վրես ու կսեղմեին փորս. Գյումրեցի ծննդկանը երեխայի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին (տեսանյութ). news.am

«Ես կողքին եմ եղել, նույնիսկ լսել եմ երեխայի սրտի բաբախը, ամեն բան ասում էին՝ լավ է, բայց կինս իրեն լավ չէր զգում, անդադար ասում էր, որ վատանում է, բայց իրենք գալիս, նայում էին ասում էին՝ ամեն ինչ նորմալ է»:

12:00 03.06.2014 | Հայաստանում նվազել է հացի սպառումը. «ՀԺ»

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 98.1 հազար տոննա հաց, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է 0.3 տոկոսով»:

11:53 03.06.2014 | Դաշտում ականանետի արկ է հայտնաբերվել

Հունիսի 3-ին, ժամը 09.45-ին ՀՀ ՊՆ թիվ N զ/մ-ի սակրավորները Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի մոտակա դաշտում հայտնաբերված MB-69 (81 մմ) հակադիվերսիոն արկը վնասազերծել են:

11:50 03.06.2014 | Ի՞նչ պետք է ասեր Սերժ Սարգսյանը Նազարբաեւին. «Առավոտ»

«Սերժ Սարգսյանը պիտի՞ արձագանքեր Նազարբաևի ելույթին: Ինձ թվում է՝ այո: Ինչպե՞ս: Սեղանը շուռ տար, վեր կենար և ասեր, «Դուք էլ, Ձեր Եվրասիական միությունն էլ»»:

11:40 03.06.2014 | Ծառուկյանն ու Բաղդասարյանը դեռ ԱԽ անդամ են. «Ժողովուրդ»

«Չնայած Արթուր Բաղդասարյանն ապրիլին հրաժարական տվեց ՀՀ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից, սակայն շարունակում է մնալ ԱԱԽ կազմում»:

11:30 03.06.2014 | Կառավարությունը ևս խուսափում է պարտադիրից. «ՀԺ»

«Կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հանելուց հետո ՀՀ կառավարությունը պետք է շարունակեր իր մասնաբաժնով կենսաթոշակային հիմնադրամներին վճարել աշխատողների աշխատավարձի 5 տոկոսի չափով գումարներ»:

11:20 03.06.2014 | Օշականցի Գևորիկի ծեծը տեսանկարահանվել է. Հովիկ Աբրահամյանն ու մի քանի նախարարներ պաշտպանում են Երրորդմասցի Լյովիկին. «Ժողովուրդ»

Պարզվում է՝ Օշականցի Գեւորիկի ծեծը տեսանկարահանվել է եւ գրեթե բոլոր քրեական հեղինակությունների բջջային հեռախոսների մեջ առկա են այդ վիդեոկադրերը։ Իսկ դա նշանակում է, որ Գեւորգ Մելիքյանը իր՝ «օրենքով գողի» տիտղոսը պահելու համար պետք է հրապարակավ գոնե ապտակի Երրորդմասցի Լյովիկին։

11:15 03.06.2014 | Խոշոր ավտովթար` Կարմիր խաչի մոտ. վարորդն ու 3 ուղևորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում

Հունիսի 3-ին, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

  • Page 1533 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1528
  • 1529
  • 1530
  • 1531
  • 1532
  • 1533
  • 1534
  • 1535
  • 1536
  • 1537
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը