22 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

19:30 31.05.2014 | Բնակարան ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու և պաշտոնեական լիզորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ստացել է քաղաքացի Մալխաս Ա.-ի հաղորդումը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

19:09 31.05.2014 | Առաջիկա 5 օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Հունիսի 1-5-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կբարձրանա 2-4, 3-ին կնվազի 3-5 աստիճանով:

18:49 31.05.2014 | «Ոչ ոքի թույլ չենք տա խաղալ մեր հեղինակության հետ»

Մեր լաբորատորիան ոչ թե ինչ-որ մոդայիկ անուն է կրում, այլ մեր ազգանունը: Դա հենց այնպես չէ. մենք այս գործում ներդրել ենք մեր անձնական հեղինակությունը, որը ձեռք է բերվել Դավիդյանց տոհմի մի քանի սերունդների բժշկական անբասիր աշխատանքի արդյունքում: Ոչ ոքի թույլ չենք տա խաղալ այդ հեղինակության հետ:

18:36 31.05.2014 | Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալ՝ ադրբեջանական դիվերսիայի ընթացքում վիրավորված զինծառայողներին տեսակցելու

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ՀՀ պաշտպանության նախարարը տեսակցել է մարտական գործողության ժամանակ գնդացրային և գնդակային տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին: Ժամկետային զինծառայողներ Տարոնիկ Ղուկասյանին, Գևորգ Կարապետյանին, Ռուզվելտ Թորոսյանին և Արայիկ Հակոբյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է գերատեսչական մեդալներով, հետաքրքրվել է նրանց առողջությամբ, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն և զորակցություն հայտնել նրանց ծնողներին:

18:30 31.05.2014 | Գյումրիում մոր և մանկան մահացության դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում.pastinfo.am

Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում հղի կնոջ և դեռ չծնված երեխայի մահվան կապակցությամբ Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

18:27 31.05.2014 | Դավիթ Հարությունյան. Բավական է մեզ խայտառակ անեք բոլորի մոտ

Հետաքրքիր է, թե ինչ է մտածում իշխանությունը, երբ ամեն տեղ հանդիպում է զրկանքների, երբ ամեն տեղ նկատվում է արհամարհանք մեր պետության նկատմամբ:
Ձախողումները թե՛ քաղաքականության, թե՛ դիվանագիտության մեջ երբեմն ներելի են, սակայն կարող են ունենալ անդառնալի կորուստ: Իսկ մեզ մոտ ձախողումները ունեն մշտական, շարունակական, արդեն ավանդական բնույթ: Իշխանության վարած արտաքին և ներքին քաղաքականությունն ամեն տեղ հանդիպում է պատնեշների:

18:23 31.05.2014 | Սերժ Սարգսյան. Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ (տեսանյութ)

Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում:

18:10 31.05.2014 | Թունավորման դեպք՝ Արագածոտնի մարզում

Մայիսի 31-ին, ժամը 07.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչ` 1980 թ. ծնված Գ. Ղ.-ն:

17:41 31.05.2014 | Հայտնի գրողի այրին դիմում է ոստիկանապետին. «Ա1+»

Տիկին Վերդիյանի խոսքերով՝ հարեւանը զավթել է իր սեփականությունը հանդիսացող 118 քմ հողամասը, որը գնել է Երեւանի քաղաքապետարանից՝ 2011 թ օգոստոսի 17-ին։

17:38 31.05.2014 | Քննարկել են անձին քաղբանտարկյալ ճանաչելու վերաբերյալ ՀԱԿ կողմից ընդունվող չափանիշները

Մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Հանրապետական խորհրդի և վարչության համատեղ նիստ, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում հանրապետական խորհուրդը հաստատել է կուսակցության 2013թ. միջոցների օգտագործման մասին հաշվետվությունը: Վարչությունը հաստատել է 2014թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

17:34 31.05.2014 | Քննարկել են ՀՀԿ 15-րդ համագումարի ուղերձներն ու կառավարության ծրագրին ԵԿ հնարավոր աջակցությունը

Մուշեղ Լալայանը նշեց, որ հասարակական դաշտում աճում է նպատակային շարժումների, իսկ քաղաքական դաշտում՝ մեծ և կազմակերպված կուսակցությունների դերը, և խոշոր կուսակցություններն իրենց ներգրավման մակարդակով ու լայն հասանելիությամբ օբյեկտիվորեն դառնում են քաղաքական զարգացումներն ուղղորդողներ։

16:21 31.05.2014 | Արգելվել է «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրությունը:

16:18 31.05.2014 | Արգելվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը: «Ձյան փաթիլներ» ԱԿ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից արտադրված «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով»…

16:15 31.05.2014 | Շարբաթյանի գործով դատական նիստում շարունակվեց. փորձագետները պարզաբանումներ են ներկայացնում

Բացի լուսանկարներից, մյուս նյութերը, որոնց վրա եզրակացությունը տալիս հիմնվել են հանձնաժողովի անդամները, հակասում են փորձագետի հետևություններին: Անգամ հյուսվածքաբանական հետազոտությունը, որը իրականացվել է հանձնաժողովի կողմից, Ս. Շարբաթյանի ուղեղի ախտահարված երկու մասերից վերցված նմուշներում արյունահավաք չի ֆիքսել, սակայն այդ նույն հանձնաժողովը հետևություն է արել, որ ուղեղի հենց այդ հատվածներում առկա են արյունահավաքներ:

16:00 31.05.2014 | 30 անսթափ վարորդ. ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները

Մայիսի 30-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 ավտոմեքենա:

15:50 31.05.2014 | Հայ Ավետարանչական եկեղեցին ոչ պիտանի մանկական սնունդ է ներկրել և բաժանել անապահով ընտանիքներին

Սոյայի հիմքով խառնուրդն ԱՄՆ-ից ներկրում է Հայ Ավետարանչական եկեղեցին, և այն բաժանվում է անապահով ընտանիքներին՝ Գյումիում կամ Արցախում:

15:45 31.05.2014 | Մանկատան երեխաները վիրավորված են. Ֆիլմերում իրենց խոցելի և ճնշված կերպարներով են պատկերում

Մասնավորապես, մանկատան շրջանավարտները խորապես վիրավորվում են, երբ հեռուստահաղորդումները ներկայացնում են, թե իբր իրենք մանկատնից դուրս գալուց հետո բացասական վարքագիծ են դրսևորում, իսկ ֆիլմերում իրենց խոցելի և ճնշված կերպարներով են պատկերում: Աղջիկներին մտահոգել էր նաև այն, որ հաճախ կարծրատիպ է ձևավորվում, թե մանկատան երեխաները նախընտրում են մնալ մանկատանը, այլ ոչ թե որդեգրվել:

15:26 31.05.2014 | Խաչիկ Ասրյան. Դուք մեր լուսաբացներն եք, մեր օջախների առատ լույսը, մեր վաղվա օրը

Հայրենատե՛ր ծնողներ, սիրելի՛ մանուկներ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն ու խանդաղատանքով շնորհավորում եմ մեր մանուկներին հունիսի 1-ի բացառիկ ու կարևոր տոնի կապակցությամբ:

15:24 31.05.2014 | Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է «Այբ» ավագ դպրոցի առաջիկա ծրագրերին (լուսանկարներ)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Այբ» ավագ դպրոց: Կառավարության ղեկավարը շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին, կրթական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:

15:00 31.05.2014 | Նոր մանրամասներ՝ ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա կնոջ դեպքից (տեսանյութեր)

Կարինե Պապանյանն, ըստ ՇՄ Առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի, հղիության ընթացքում խնդիրներ չի ունեցել: Ամեն ինչ ընթացել է հարթ և առանց բարդությունների:

14:41 31.05.2014 | Վոլոդյա Ավետիսյանի որդին հոսպիտալում է, նրան առողջական խնդիրներով էին զորակոչել․ epress.am

Տղայի սրտի աշխատանքը կտրուկ վատանում է զինվորական համազգեստի ծանրությունից, գեղձը մեծացած է, ստամոքսում ցավեր կան, նրան ռեժիմով սնունդ է պետք ու հսկողություն, ինչը բանակում ապահովելը անհնար է։ Անգամ զինվորական բժիշկները, ովքեր խորապես ծանոթ չէին տղայի դեպքին, զարմացած հարցնում էին, թե «ո՞ր մի հիմարն է նման հիվանդություններով նրան ուղարկել բանակ»։

13:55 31.05.2014 | Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիր քաղաքում ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը: Արմավիրի մարզկենտրոնում գտնվող միակ բազիլիկ այդ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012թ.՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ:

13:33 31.05.2014 | Պաշտպանության նախարարություն. Կոչ ենք անում տեղի չտալ ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող տեղեկատվության տարածումը: Այս անգամ ադրբեջանական «ապա.ազ»-ի քարոզիչները, վկայակոչելով «ռազմական աղբյուրներ», գրում են, թե մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հետախուզության պետի պաշտոնը:

12:47 31.05.2014 | Նշանակվել է գլխավոր դատախազի օգնական

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով Հարություն Դերենիկի Մանուչարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական:

12:10 31.05.2014 | «Կուլտուրայի մինիստրը բարևելու կուլտուրա՞ էլ չունի». Մանվել Գրիգորյանը՝ Հասմիկ Պողոսյանի մասին. «Հրապարակ»

«Հանրապետականի վերջին նիստերից մեկի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ կապված»:

11:39 31.05.2014 | Հնաբերդի նախկին գյուղապետը կնոջ հետ գողացել է նախագահ Սերժ Սարգսյանի նկարը և թալանել գյուղի ունեցվածքը. shamshyan.com

Արարատի մարզի Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար Մեջլումյան Զավենը եւ իր կինը`գյուղի դպրոցի նախկին տնօրեն Անժելան, հանցավոր համաձայնության գալով, ամբողջ գյուղը թալանել են:

11:30 31.05.2014 | Գործարարները անցել են գործի՝ ժողովրդի գրպանի հաշվին.«Հրապարակ»

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խոշոր գործարարների վերջին հանդիպումից հետո հայաստանյան գործարարները խելոք աշակերտների պես, Արգամիչի հատկապես հարկային դաշտ վերադառնալու դասը լավ սերտելով, անցել են գործի»:

11:23 31.05.2014 | Ադրբեջանական բանակում կին զինծառայող է մահացել

Համաձայն տեղեկության՝ բանակի սերժանտ Վյուսալիա Նադիրովան մահացել է սուր մենինգիտից։

11:10 31.05.2014 | Արդարադատության նախարարը բավականին հարուստ է. «Ժողովուրդ»

«Հ. Մանուկյանը բավականին հարուստ է. նա ունի 7 մլն դրամ, 290 հազար եվրո և 490 հազար ԱՄՆ դոլար»։

10:50 31.05.2014 | Ջերմուկում վախի մթնոլորտ է, Աշոտ Արսենյանը բոլորին ահաբեկել է. «Հրապարակ»

«Հունիսի 8-ին Ջերմուկ քաղաքի ընտրությունները խոստանում են ոչ պակաս ուշագրավ լինել, քանի որ միմյանց դեմ են դուրս եկել նախկին ընկերները, որոնք հավակնում են քաղաքապետի պաշտոնին. գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և «Ջերմուկշին» ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը»:

  • Page 1538 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1533
  • 1534
  • 1535
  • 1536
  • 1537
  • 1538
  • 1539
  • 1540
  • 1541
  • 1542
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը