
Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Ջո Բայդենը

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի` հունիսի 7 –ին կայանալիք երդմնակալության արարողությանը ԱՄՆ պատվիրակությունը կղեկավարի փոխնախագահ Ջո Բայդենը:
Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխնախագահ Բայդենը կհանդիպի նաեւ Ուկրաինայի առաջնորդների հետ` «նախագահ Պորոշենկոյի օրակարգի, երկրի արեւելքում իրավիճակի հետ կապված հարցեր քննարկելու համար: Կքննարկվի նաեւ, թե ինչպես ԱՄՆ-ն կարող է օգնել Ուկրաինային` կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ տնտեսությունը կայուն աճի ուղի վերադարձնելու հարցում»:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Պորոշենկոյի հետ ԱՄՆ նախագահ Օբամայի հանդիպումը տեղի կունենա Վարշավայում, հունիսի 4 –ին: