24 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:29 11.06.2014 | ՌԴ դեսպան. «Այն, ինչ կատարվում է սահմանում, ահավոր է». aravot.am

«Այն, ինչ կատարվում է սահմանում, պարզապես ահավոր է: Պետք է ինչ-որ ձևով հակազդող քայլեր ձեռնարկել, ինչը պետք է անել բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով»:

18:09 11.06.2014 | Թուրքիան և Միացյալ Նահանգները գաղտնաբար համաձայնվել են Ապրիլի 24-ի առթիվ ուղերձներ հղելիս

Անցյալ տարի Ավստրալիայում ունեցած իր ելույթում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն առաջին անգամ բացահայտել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պարբերաբար խորհրդակցել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հետ՝ Հայոց ցեղասպանության ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձի բովանդակության վերաբերյալ:

17:58 11.06.2014 | Կենտրոնի դատարանում շարունակվեց եզդի Սիաբանդովի գործի քննությունը. հարցաքննվեցին մատուցողուհին և հոգեբուժարանի նախկին աշխատակիցը. shamshyan.com

Դատարանը լսեց, գործով որպես վկա անցնող Ռիչի բարի մատուցողուհուն, ով ոչինչ չէր տեսել, սակայն բարմեն Արսենից լսել էր, որ հաճախորդները վիճել են իրար հետ և բջջային հեռախոսն էլ թողել էին «պապկի» վրա:

17:42 11.06.2014 | Վնասվել է շենքի մոտակայքով անցնող ջրագիծը

Հունիսի 11-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու թիվ 2ա հասցեում լսվում է դղրդյուն, շենքում զգացվում են ցնցումներ:

17:31 11.06.2014 | Վարչապետն ընդունել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին

Քննարկվել են նաև կրթական համակարգին և կադրերի պատրաստմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը շեշտադրել է տնտեսությունում որակյալ կադրերի սղության խնդիրը և կարևորել իշխանության բոլոր ճյուղերի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը նշված ոլորտում հաջողություններ գրանցելու համար:

17:15 11.06.2014 | ԵՊՀ-ականներն արժանացել են պետական պարգևների (ցանկ)

ԵՊՀ հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ այսօր անցկացված գիտխորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում համալսարանականներին հանձնեցին ՀՀ նախագահի, վարչապետի, ԿԳՆ-ի և ԵՊՀ-ի մեդալներ ու շնորհակալագրեր:

17:12 11.06.2014 | Արմեն Աշոտյան. Տոների ցանկում առաջարկվում է ամրագրել նաև Մայր բուհի հիմնադրման օրը

ԵՊՀ 95-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարքում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բացառապես շնորհավորանքներ ու պարգևատրումներ:

17:08 11.06.2014 | Գալուստ Սահակյան. «Մայր բուհն անընդհատ բարձրացնում է նշաձողը»

«Ինձ համար Մայր բուհը միշտ երիտասարդ է, չնայած 95 տարեկան է: Սա պատկառելի տարիք է, միաժամանակ տարիք, որը հնարավորություն է տալիս երիտասարդական եռանդով և նախաձեռնողականությամբ ձգտելու դեպի ապագա, նախանշելու նոր նպատակներ և հասնելու դրանց, որովհետև բուհն ամեն տարի ուսանողական այնպիսի էներգիա և ավյուն է ստանում, որ նրա զարկերակը միշտ տրոփում է աշխույժ ու ակտիվ»,- ասաց ԱԺ նախագահը:

17:08 11.06.2014 | Սմբատ Այվազյանին կհուղարկավորեն Եռաբլուրում

«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանին կհուղարկավորեն Եռաբլուր պանթեոնում:

17:02 11.06.2014 | Նորք-Մարաշում կուտակայինի դիմումներ չեն ընդունվում. «Ա1+»

«Մտանք նույնիսկ ղեկավարության մոտ, ասաց` ես պետական մարմին եմ, ես պետության օրենքով եմ շարժվում, դուք պետք է մտնեք պարտադիրի տակ»,- ասաց աշխատակիցներից մեկը, ում անունը հայտնի պատճառներով կայքը չի հրապարակում։

16:44 11.06.2014 | Սերժ Սարգսյանն ու Հայնց Ֆիշերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի այսօրվա բանակցային գործընթացը

Մեր բանակցությունների օրակարգը հագեցած էր. կառուցողական քննարկում ունեցանք ինչպես հայ-ավստրիական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

16:25 11.06.2014 | Երևանում շահմար տեսակի օձ է հայտնաբերվել

Հունիսի 11-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ-1 թաղամասի թիվ 35/1 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

16:18 11.06.2014 | Նախատեսվում է շրջանառության հարկը 3,5-ից նվազեցնել 1 տոկոսի

«ՓՄՁ-ները և խոշոր բիզնեսը պետք է օժանդակեն տնտեսության զարգացմանը, իսկ կառավարությունը սատարի ձեզ՝ աշխատելու համար, որպեսզի կարողանաք հարկեր վճարել: Մեր քննարկումները, հանդիպումները պետք է լինեն շարունակական: Կառավարության ուշադրության կենտրոնում առաջին հերթին լինելու է տնտեսությունը և դրան զուգահեռ մենք պետք է յուրաքանչյուր ՓՄՁ-ի համար լինենք ուշադիր և զարգանալու հնարավորություն տանք»,- ամփոփելով նիստը՝ նշել է կառավարության ղեկավարը:

16:13 11.06.2014 | Հուլիսի 1-ից 20 տոկոսով կբարձրացվեն «Արցախկապ» ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձերը

ԼՂՀ վարչապետը այսօր ներկա է գտնվել «Արցախկապ» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովին, որի ընթացքում ներկայացվել է 2013թ. կատարված աշխատանքների և կառավարության` 2008թ. հաստատած ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն:

16:07 11.06.2014 | Հանդիպել են ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն

Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի և խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի հետ:

16:04 11.06.2014 | Երևանում «Արարատ-73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձան կտեղադրվի (տեսանյութ)

Ի վերջո Երևանում «Արարատ-73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձան կտեղադրվի: Նախաձեռնության հեղինակները լեգենդար ֆուտբոլիստներն են, իսկ հովանավորը՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:

15:57 11.06.2014 | Ցուցմունք է տվել գործի հետ առնչություն չունեցող վկան (տեսանյութ)

Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Շեկոյի՝ Արտյոմ Կարապետյանի սպանության գործով դատալսումը:

15:24 11.06.2014 | Յուրի Խաչատուրովը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին. «Հընգերներ ենք, քուրիկ ջան, նորմալ հընգերներ ենք» (տեսանյութ). 1in.am

ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը՝ խոսելով Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին, ասել է. «Հընգերներ ենք, քուրիկ ջան, նորմալ հընգերներ ենք»:

14:35 11.06.2014 | Կոռուպցիան և հասարակությունը. ինչպե՞ս է պայքարում ոստիկանությունը այդ չարիքի դեմ (տեսանյութ)

Կոռուպցիան և հասարակությունը. ինչպե՞ս է պայքարում ոստիկանությունը այդ չարիքի դեմ:

14:29 11.06.2014 | Հայկական կողմը հերքում է տեղեկությունը Նախիջևանում ընթացող մարտի վերաբերյալ. Մեդիամաքս

ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Նախիջեւանի Ջուլֆայի շրջանի բնակավայրերից մեկում հայկական ԶՈՒ մասնակցությամբ մարտեր են ընթանում:

14:09 11.06.2014 | Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Հակոբ Հակոբյանի դստեր հարսանիքին. aravot.am

Երեկ տեղի է ունեցել նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական եւ նախկին քաղբանտարկյալ`առաջին նախագահի թիմը համալրելու համար, Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) դստեր հարսանյաց հանդեսը: Հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել «Ռենեսանս» ռեստորանային համալիրում: Ակնառու եւ կարկառուն ՀՀԿ-ականներ, կայքի տեղեկություններով, հարսանիքին չեն մասնակցել: Մինչդեռ, ՀԱԿ-ից բազմաթիվ մարդիկ են ներկա եղել:

14:05 11.06.2014 | Թ. Մանասերյան. Մաքսային միություն մտնելով՝ ՀՀ-ի համար հարյուրապատիկ մեծանում է սպառման շուկան

«Որքան էլ որ մեզ համար Եվրամիությունը շատ ավելի ցանկալի է՝ բարձր չափորոշիչների առումով, իսկապես մենք պետք է ձգտենք, որ վաղ թե ուշ եվրոպական շուկան մեզ համար լինի հասանելի և´ որակի, և´ մրցունակության, և´ կայունության առումով, բայց այնուամենայնիվ չենք կարող հերքել, որ Հայաստանն այսօր մտնելով Մաքսային միություն հետո արդեն ավելի լայն՝ Եվրասիական տնտեսական միություն, Հայաստանի համար հարյուրապատիկ մեծանում է սպառման շուկան: Սա առաջին կարևորագույն հանգամանքն է»,- այսօրվա ասուլիսում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

13:53 11.06.2014 | Լ. Տեր-Պետրոսյանը գործարքի մեջ է մտել իր խղճի հետ. ՀՀԿ-ական պատգամավորը` առաջին նախագահի «մեծագույն» սխալի և Ծառուկյանի մասին. ԳԱԼԱ

Նա շատ փորձառու քաղաքական գործիչ է, Սերժ Սարգսյանը նրա զինակիցներից մեկն է եղել, հինալի գիտի Ս. Սարգսյանի ունակությունները, հիանալի գիտի նաեւ Գ. Ծառուկյանին եւ ես գտնում եմ, որ առաջին նախագահը, որին ես հարգում եմ, իր խղճին հակառակ է գնացել, երբ որ այդ համեմատությունը անց է կացրել: Գործարքի մեջ է մտել իր խղճի հետ: Նորից եմ կրկնում առ իմ հարգանքը Գ. Ծառուկյանին, էլի կան շատ հայտնի պետական- քաղաքական գործիչներ, բայց համեմատել այսօր, ես օրինակ չեմ տեսնում: Ես սա կարող եմ Ավետարանի վրա երդմամբ հաստատել, որ ես շատ անկեղծ եմ:

13:45 11.06.2014 | ՄՀՀ դատը կայացավ առանց համալիրի ներկայացուցչի. «Փաստինֆո»

«Քանի որ նորից ինձ առաջարկվել է ստորագրել գաղտնիության մասին փաստաթուղթ, որից ես հրաժարվել եմ, այսօր ևս բանավոր հայտարարել եմ, որ, քանի որ ես իրավունք չեմ ունենալու հետագայում հրապարակել դատական նիստի վերաբերյալ տեղեկատվություն»:

13:36 11.06.2014 | Ջուր հավաքեք. 1 օր ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

13:05 11.06.2014 | «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետն ազատվել է աշխատանքից. «Փաստինֆո»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Գենադի Սարգսյանը հունիս 9-ին ազատվել է աշխատանքից՝ քրեակատարողական ծառայողի համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ:

12:47 11.06.2014 | Ուժեղ քամին նոր վնասներ է հասցրել

Հունիսի 11-ին, ժամը 10.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամուց պոկվել է Արարատի մարզի Արաքսավան գյուղի Պ.Սևակ փողոցի տներից մեկի տանիքը. անհրաժեշտ է օգնություն

12:20 11.06.2014 | Ռոբերտ Քոչարյանը Աթենքում է. «Ժողովուրդ»

Ռ. Քոչարյանը Երևան-Աթենք չվերթով մեկնել է Աթենք։ Երեկ «Ժողովուրդը» փորձեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ինչու է Ռ . Քոչարյանն Աթենք մեկնել։

12:15 11.06.2014 | Քանաքեռ-Զեյթունում հնչած աղմկահարույց կրակոցների գործով ձերբակալվել է Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին (տեսանյութ)

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի:

12:00 11.06.2014 | 12 կետերը պետք է լրամշակվեն. «Առավոտ»

Քառյակը հրապարակել է իր պահանջները, որոնք ուղղված են իշխանություններին: Ինքը` փաստը, անշուշտ, դրական է: Հաջորդ քայլը պետք է լինի այդ պահանջների կատարման մեխանիզմների հրապարակումը: Մասնավորապես, դրանց հասցեատերերի հստակեցումը:

  • Page 1514 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1509
  • 1510
  • 1511
  • 1512
  • 1513
  • 1514
  • 1515
  • 1516
  • 1517
  • 1518
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը