Տիգրան Սարգսյանին հեռացրել են աշխատանքից՝ պարտադիրին դեմ լինելու համար (տեսանյութ). «Ա1+»
Դպրոցներում շարունակվում է ուսուցիչներին աշխատանքից անօրինական հեռացնելու գործընթացը։ Այս անգամ հեռացվել է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Զովասար համայնքի մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների ուսուցիչ Տիգրան Սարգսյանը։ Պատճառը, ըստ նրա, Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ընդվզելն է։ Նրա խոսքով՝ մինչ Կուտակային բաղադրիչից հրաժարվելու դիմում գրելն էլ դպրոցի տնօրեն Ալբերտ Սարգսյանը՝ մանկավարժական նիստերի ժամանակ, զգուշացրել է, որ անիմաստ չպայքարեն, քանի որ նրանց մոտ ոչինչ չի ստացվի. «Այլևս այս հարցը չբարձրացնեք` մանկավարժական նիստերի ժամանակ ասում էր տնօրենը»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմել է Տիգրան Սարգսյանը։
Որպես աշխատանքից հեռացվելու հիմնավորում ընտրվել է «անհարգի բացակայություններ»-ը. «Ես կուտակայինի դեմ դիմումը գրեցի և դրանից հետո միայն ազատվեցի աշխատանքից։ Այդ դիմում գրողը միայն ես էի, եթե մի քանի հոգի էլ գրեին, և միայն ես դուրս գայի,այդ դեպքում այլ տիրույթում կփնտրեի պատճառը»,- ասաց աշխատանքից հեռացված ուսուցիչ Տիգրան Սարգսյանը։
Տիգրանը պնդում է, որ նրան աշխատանքից հեռացրել են օրենքի մի շարք խախտումներով. «Մայիսի 8-ին նա տվել է աշխատանքից հեռացման հրաման, սակայն ես գրքույկը և ծանուցումը ստացել եմ մի քանի օր առաջ, ինչն էլ օրենքի կոպիտ խախտում է, քանի որ աշխատանքային օրենսգիրքն ասում է, որ ազատման օրը պետք է գործատուն պատշաճ լրացնի գրքույկը և հանձնի աշխատակցին, ինչպես նաև ազատման հիմքերը և հրամանը, իսկ ես մինչ օրս հրաման չեմ ստացել»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: