ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շարունակում է Արարատի և Արմավիրի մարզերում մորմազգի մշակաբույսերի (լոլիկ, սմբուկ, տաքդեղ կարտոֆիլ և այլն) դաշտերում ֆերոմոնային թակարդների տեղադրումն ու մոնիթորինգի իրականացումը: Դիտարկումների արդյունքում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքներում, Էջմիածին քաղաքում և հարակից համայնքներում տեղադրված ֆերոմոնային թակարդներում հայտնաբերվել են լոլիկի ցեցի մեծ թվով թիթեռներ: Այդ կապակցությամբ նախարարությունը հորդորում է նշված համայնքների գյուղացիական տնտեսություններին անհապաղ սկսել լոլիկի, տաքդեղի, սմբուկի, կարտոֆիլի ցանքերում ցեցի դեմ քիմիկան պայքարի միջոցառումները:
Խորհուրդ է տրվում պայքարը կազմակերպել, հերթագայության եղանակով, օգտագործելով հետևյալ միջատասպան միջոցներից (ինսեկտիցիդներ) որևէ մեկը`
Ամպլիգո Բելտ 48% ԽԿ
Ալֆա ցիպի 10% ԽԷ Դեցիս Ֆ լյուքս 25% ԽԷ
Սումի ալֆա 5% ԽԷ Մատչ 5% ԽԷ
Կալիպսո 48% ԽԿ Սպինտոր 24% ԽԿ
Դանադիմ 40% ԽԷ և այլն
Ըստ մասնագետների կանխատեսումների` մի քանի օրից հետո անհրաժեշտ կլինի պայքարի միջոցառումներ իրականացնել նաև Արարատի մարզի Արտաշատի, Արարատի և Արմավիրի մարզի Էջմիածնի ու Արմավիրի տարածաշրջանների մնացած համայնքներում: Այդ մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Գյուղացիական տնտեսություններին խորհուրդ է տրվում նշված վնասատուների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման գործընթացում համագործակցել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և նախարարության համակարգի բույսերի պաշտպանության մասնագետների հետ: