Սամվել Ֆարմանյան. Ինչո՞ւ է «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման ընթացքում 4.3 մլն դոլար ծախսվել միայն խորհրդատվությունների համար. tert.am
tert.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն Ազգային ժողովում այսօր հարց ուղղեց ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին՝ կապված կառուցվող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի հետ՝ նշելով, որ արտաքին պարտքի ավելացման հարցը զգայունություն է առաջացնում ցանկացած պատգամավորի ու քաղաքացու մոտ՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
Նա մասնավորապես հետաքրքրվել է. «Առաջին հարցը վերաբերում է ֆինանսական աղբյուրներին։ Ձեր ներկայացված փաստաթղթում Հայաստանը Ասիական զարգացման բանկի հակաճգնաժամային հայտնի հիմնադրամից 150 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորման հայտ է ներկայացրել: Որքա՞ն է իրատեսական սպասել մինչև այս ամսվա վերջ այդ վարկային համաձայնագրի հաստատումը ստանալու համար: Արդյո՞ք ճապոնական կառավարության և ճապոնական ներդրումային հիմնադրամի հետ բանակցություններ վարվել են այս ներդրումային ծրագրին նրանց մասնակցության վերաբերյալ, նրանք հետաքրքրվա՞ծ են նման պրոյեկտում մասնակցություն ունենալու հարցում»:
Ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ ծրագրի շրջանակում բոլոր դոնոր կազմակերպությունների հետ քննարկվում է հնարավոր միջոցների ներգրավման հարցը:
«Ասիական զարգացման բանկը լիդերի դեր է ստանձնել, ու մենք դեմ չենք, հայտ ուղարկել ենք նաև Եվրասիական բանկի կառավարման խորհրդին, որ ներգրավենք 150 մլն վարկ, որ Մեղրիի սահմանից մինչև Քաջարան ճանապարհը կառուցենք: Ճանապարհը հնարավորինս շուտ պետք է հանձնենք, որ տնտեսական էֆեկտ էլ ունենանք: Եթե շուտ հանձնենք ծանր բեռնված մեքենաները որպես ալտերնատիվ օգտագործելու են ճանապարհը, և այն իր տնտեսական էֆեկտով վերադարձնելու է գումարները: Ինչ վերաբերում է Ճապոնիային, ապա բանակցությունները շարունակվում են, և որևէ արդյունքի մասին խոսելը դեռ վաղ է»,-ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ 168.am-ի