ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդականը այցելել է Վերին Լարս անցակետ (տեսանյութ)

Հունիսի 8-ին Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանն այցելեց բնական աղետի հետևանքով Վրաստան-Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Գլխավոր հյուպատոսության խորհրդականը, տեղում ծանոթանալով իրավիճակին, հանդիպում ունեցավ Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարության, Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հետ:

Հյուպատոսության աշխատակցի խնդրանքով քաղաքացիների գտնվելու վայրում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տեղական կառույցի կողմից տեղադրվել են վրաններ, բիոզուգարաններ և լուսավորություն, ինչպես նաև կազմակերպվել է շուրջօրյա պարեկային ծառայություն:

ՌԴ միգրացիոն և մաքսային ծառայությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ երկարաձգվի Վերին Լարս անցակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացիների` ՌԴ-ում գտնվելու թույլտվության և նրանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման ժամկետները:

Տեղեկացնում ենք նաև, որ Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հավաստիացրել է, որ պատրաստ է ցանկացած բնույթի անհրաժեշտ օգնություն ցույց տալ ՀՀ քաղաքացիներին մեր հայրենակիցներին:

Տեսանյութը՝  այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս