Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները օրերս մտադիր են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով դիմել Սահմանադրական դատարան:
«Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են իմ տարած վիրահատության մասին: Դրանք գերմաներենով են, թարգմանելուց հետո, անպայման, կհրապարակեմ»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ հայ սահմանապահները կարողացել են դիվերսանտներին արագ հետ մղել, և նրանցից մեկը գերի է ընկել:
«Ես չեմ կարող պատկերացնել, որ Մոսկվան պայմանավորվի Բաքվի հետ՝ «միացեք Եվրասիական միությանը, և մենք ձեզ կվերադարձնենք մի քանի շրջաններ» տրամաբանությամբ։ Մոսկվան չի կարող նման գործարք կնքել Բաքվի հետ այն պարզ պատճառով, որ չունի հնարավորություն այդ շրջանները վերադարձնելու, ավելին՝ ես չեմ հավատում նաև, որ Մոսկվան ու Երևանը կարող են նման հարցի շուրջ պայմանավորվել։ Հնարավոր չէ պատկերացնել, որ Պուտինը համոզի Սարգսյանին գնալ նման քայլի, պարզապես բացառվում է»:
Մոսկվայի Բասմանի դատարանը վճռել է հեռակա կարգով կալանքի տակ վերցնել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին: Նրան մեղադրում են երկրի հարավ-արևելքում պատերազմի արգելված մեթոդներ ու միջոցներ կիրառելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», ավելի վաղ նմանատիպ մեղադրանքով հեռակա կարգով ձերբակալվել էր այս գործի երկրորդ կասկածյալ, Գերագույն ռադայի կողմից նշանակված Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին:
Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, Ավակովն ու Կոլոմոյսկին մեղադրվում են մի շարք հանցագործությունների կազմակերպման մեջ` սպանություն, պատերազմ վարելու արգելված մեթոդների ու միջոցների կիրառում, լրագրողների մասնագիտական գործունեությունն իրականացնելու խոչընդոտում, մարդկանց առևանգում: Տուժած է ճանաչվել արդեն 1747 մարդ: Ներկայում ուկրաինացի փախստականները շարունակում են ցուցմունքներ տալ, հետևաբար տուժածների թիվը հնարավոր է՝ կավելանա:
«Կառավարությունը պետք է սեյսմիկ նորմերը փոխելու մասին որոշում ընդունի. չէ՞ որ մենք Սպիտակի երկրաշարժի հետևանքները տեսնում և զգում ենք մինչ օրս և ոչ միայն՝ Գյումրիում, ոչ միայն՝ Վանաձորում, այլև ամբողջ հանրապետությունում. դա տնտեսության զարգացումը հետ գցեց մի քանի անգամ»:
«Չեմ կարծում, թե Ասոցացման համաձայնագրի վավերացումից ու Եվրամիության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելուց հետո հայկական ապրանքների նկատմամբ Վրաստանում կբարձրացվեն մաքսատուրքերը: Նման պահանջ նաև Եվրամիությունը չի դնում: Ճի՛շտ հակառակը, մենք ամբողջությամբ չգիտենք, թե ի՞նչ է պահանջելու Մաքսային միությունը Հայաստանից մեր առնչությամբ»:
Գյումրու քաղաքապետարանում կադրային նոր կրճատումներ են սկսվել: Աշխատանքից հեռացվել են կադրերի բաժնի եւ աշխատակազմի մի քանի աշխատակիցներ, որոնք 10 տարուց ավելի աշխատել են Գյումրու քաղաքապետարանում:
Հուլիսի 9-ին, ժամը 09.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վահրավար ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2014թ. հուլիսի 8-ի որոշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարություն՝ ընկերության սննդի շղթայում ներգրավված 4 աշխատակիցներին, սկսած 2014 թվականի հուլիսի 8-ից, չթույլատրել աշխատանքի ներկայանալ՝ մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Աղասի Մկոյանը: Նիստին ներկայացել էին ամբաստանյալ Տիգրան Մելիքյանը և իր երկու պաշտպանները, տուժողի իրավահաջորդ Արփինե Զադոյանը, նրա ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը:
Հուլիսի 9-ին, ժամը 11.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 8-ին ժամը 16.45-ի սահմաններում Արագածոտնի մարզում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Ապարան քաղաքի և հարակից Նիգավան, Լուսագյուղ, Մուլքի և Սարալանջ գյուղերի որոշ ցանքատարածքներ:
«Եկել, կանգնել եք, ասֆալտին, որ ինչ անեք։ Ասֆալտի վրա վնասի չափն եք որոշում, եկեք գնանք հացահատիկի դաշտերը, տեսեք, որ 100 տոկոսով բերքը փչացել է»,-ասաց գյուղացին, ինչին վարչապետը պատասխանեց. «Հիմա որ կողքիցդ անցնեի, պիտի ասեիր՝ արհամարհեց, անցավ։ Դուք էստեղ էիք կանգնել, ես էլ էստեղ կանգնեցի»։
Այս պահին պարզվում է՝ զոհեր և վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ БМП-ները ՀՀ ՊՆ հաշվեկշռում են հաշվառված:
Հուլիսի 9-ին, ժամը 10.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 8-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գայլերը հոշոտել են 36 գլուխ ոչխար:
Սպառողների կողմից ստացված դժգոհությունների հիման վրա, ՏՄՊՊՀ դիմել է վերոնշյալ ընկերությանը՝ պահանջելով ներկայացնել տեղեկատվություն՝ մսամթերքի արտադրության ինքնարժեքը ձեւավորող բաղադրիչների եւ իրացման գների վերաբերյալ, ինչպես նաեւ հումքի ձեռքբերումները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
Օրենքում հստակ նշված է՝ բնապահպանական փորձաքննության գործընթացում մասնակցող յուրաքանչյուր մարմին ինչ պարտավորություններ ունի հանրության ծանուցման գործում, ապա նոր Օրենքում պարտականությունների բաշխումը հստակ չի արված եւ պարզ չէ գործընթացի փուլերի հաջորդականությունը:
Հուլիսի 9-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Չափիչի 4-րդ հանրակացարանի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հարցաքննությունը դեռ չի ավարտվել, մեկուսարանում ամեն օր հարցաքննություն է լինում, քանի որ գործն ինքնին երկար՝ բիզնես հիմնելուց մինչեւ գործարքներ: Ինչպես ի սկզբանե հայտարարել է, նա միայնակ է գործել, բայց Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի ստորագրությունները նմանակել է: Նա այս հանգամանքի մասին հենց սկզբից էլ ասել է»:
«Այն, ինչ ես տեսա այստեղ, տպավորիչ է և հուսադրող: Մաղթում եմ Բուենոս Այրեսի ՀԲԸՄ կենտրոնին նույն եռանդով և նվիրվածությամբ շարունակել իր ազգանվեր առաքելությունը՝ հանուն մեր ժողովրդի հարատևման և վերելքի»:
«Պարոն վարչապետ, 2012 թվականին, երբ Դուք դեռ վարչապետ չէիք, ներկայացրել էիք դպրոցաշինության նախագիծ, որը մինչեւ հիմա չի իրագործվել: Բացի դրանից՝ մենք նախագահին էլ էինք դիմել այս խնդրով, խոստացավ, որ կկառուցի դպրոց 150 աշակերտի համար, բայց մինչեւ այսօր ոչինչ չի արվել: Հիմա էլ ձեզ ենք խնդրում այս հարցով»:
«Երևանի «Նոր Արեշ» պոլիկլինիկան, որ չունի շենքային պայմաններ և թշվառության եզրին է, ըստ «ՀԺ»-ի ստացած ահազանգի, բենզին գնելու գործում առաջատար է։ Տարօրինակը սակայն այն է, որ պոլիկլինիկայի բալանսին ավտոմեքենաներ չկան:
«Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն առաջիկայում պատրաստվում է նոր նշանակումներ իրականացնել»:
«Որպես օրինաչափություն, Ղարաբաղում նախագահական ընտրությունները նախորդում են հայաստանյան ընտրություններին: ՀՀ նախագահական «սռոկների» ավարտին փորձ է արվում Ղարաբաղում կիրառել «ցանկալի»:
Էսքիզն արդեն պատրաստ է, հաստատվել է նաև տեղադրման վայրը: Այն կտեղադրվի մեծ դերասանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին:
Ես կողմնակից եմ այն առումով, որ դա նորմալ էթիկայի կանոն է, եթե լրագրողներ կան, որ չեն գիտակցում, թե ինչ տեսքով են մուտք գործում խորհրդարան, ապա նման որոշում կայացնելը նորմալ է։ Որովհետև լրագրողները հաճախ պահանջներ եև ներկայացնում, օրինակ՝ պահանջում են, որ պատգամավորն իրեն կոռեկտ պահի, կոռեկտ խոսի, տգեղ չնստի, չքնի, չհորանջի և այլն, նույնը իրենցից էլ է պահանջվելու։
Ես ընդհանրապես պարտաճանաչ հարկատու եմ, եթե որևէ մեկին հետաքրքիր է, թող գան, ես կտրոնները ցույց կտամ։ Ովքեր իմ հասցեին նման բանսարկություններ են տարածում, դրանց արյունը պետք է ստուգվի, որովհետև թուրքի ոճն է ինձ բանսարկելը, զազրախոսելը իմ հասցեին։
«ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն, ով մեծահարուստ պաշտոնյայի համբավ ունի, անգամ իր այցետոմսերն է տպագրում ՀՀ պետական բյուջեի հաշվին»:
տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արտերկրից հատուկ իմիջմեյքերներ է վարձել, ովքեր, թերթի հավաստմամբ, Ծառուկյանին նախագահական նիստուկաց, պահվածք և արարողակարգ են սովորեցնում:
Լուրի իսկությունը ճշտելու նպատակով թերթը զրուցել է ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով, ուղղակիորեն չհերքելով այդ փաստը, ասաց. «Գագիկ Ծառուկյանն ունի տարբեր մասնագետներից բաղկացած աշխատակազմ, որին անդրադառնալու նպատակահարմարություն չկա այս պահին: Դրանից զատ, ԲՀԿ նախագահը մշտապես տարբեր հանդիպումներ է ունենում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց ու խմբերի հետ: Դրանք ոչ հրապարակային հանդիպումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ ու մտքերի փոխանակումներ: Այդ հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ և դրանց մասնակցում են խմբեր ու մարդիկ ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրի բազմաթիվ ոլորտներում լուրջ դերակատարում ունեցող անձինք»:
Թերթն արձանագրում է, որ Գ. Ծառուկյանն արդեն սկսել է պատրաստվել նախագահական ընտրություններին, և այս օրերից գոնե նիստուկացով փորձում է նախագահի նմանվել: