«Մենք համագործակցության խոստումնալից հեռանկարներ ենք տեսնում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են լեռնարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գինեգործությունը, սեյսմիկ պաշտպանությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները»:
Խնդիրն այն է, որ Կլիմկոյի դեմ Հայաստանում հարուցված քրեական գործի և նրա հանդեպ հետախուզման մասին տեղեկությունը հրապարակվում է քրեական գործի հարուցումից մի քանի ամիս հետո, ընդ որում՝ բավական հետաքրքրական տնտեսա-քաղաքական ժամանակահատվածում:
Նախագահ Սերժ Սարգսյանը Չիլիի հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի հետ:
Հասարակության համար այս տարբերակը զգալիորեն ավելի վտանգավոր է, որովհետեւ ուղղված է նրան, որ լրատվամիջոցներն իրենց մասին ընդհանրապես որեւէ լուրջ տեղեկատվություն չհաղորդեն:
4 թափուր տեղ կա ՔԿՀ-ի բուժկետում: Իսկ պատճառն այն է, որ բուժակը 60 հազար դրամ է ստանում, բժիշկը՝ հազիվ 120 հազար:
«Փողը կարևոր չէ. մի մարդ, որ կարա իրենց հակասի Էջմիածնում, էդ ես եմ, բա ես էլ չդնե՞մ իմ թեկնածությունը, էդ ժողովուրդն իմանա, որ ինքն անտեր չի, որ Էջմիածնում էլի մարդ կա, որ մարդիկ չմտածեն` սաղ քաղաքը Մանվելինն ա. հեսա տղին մարզպետ կտան, աղջիկը դատավոր ա. ժողովուրդը մարզից, քաղաքից բողոքում ա, գործը գնում ա դատարան` աղջկա մոտ: Բա էդ ժողովուրդը մեղք չի՞»:
Նա ասաց, որ ինքը գյուղում չի եղել, նոր է Չինարի վերադարձել, սակայն տեղյակ է, որ գյուղի վրա կրակոցներ չեն եղել:
Հաճախ մեր կյանքը կարող են հաճելի դարձնել մանրուքները: Հաջողակ եւ լավատես մարդիկ երջանկություն են գտնում նաեւ շատ պարզ թվացող մանրուքներում:
Երկրաշարժի օջախը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` 10 կմ խորության վրա: 4 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել է Միյագի, Ֆուկուսիմա, Իվատե և այլ նահանգներում:
Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի», «Ֆոլկսվագեն», «ՎԱԶ-2170» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 3 տուժած: Տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Ինչպե՞ս ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հետագայում վթարներից խուսափելու համար որ ս/թ հուլիսի 11-ին կհոսանքազրկվեն:
Գյուղում ապրող մարդը, շատ թե քիչ, ձմռանն է հանգստանում: Ամառը նրա համար ոչ թե հանգստի, այլ ակտիվ աշխատանքի շրջան է:
Աղջիկն ամուսնացել էր, հարս գնացել հարևան գյուղը: Բայց որոշ ժամանակ ամուսնու հետ ապրելուց հետո, նա, շատ կարևոր բան հայտնելու պատրվակով, իրենց տուն է հրավիրում քեռիներին ու նրանց հայտնում, որ իր հայրը 4 տարի առաջ իրեն բռնաբարել է:
48-ամյա որդին ցանկացել է մորը օգնություն ցուցաբերել, սակայն ողբերգություն է տեղի ունեցել. անզգուշությամբ մորը մահ է պատճառել:
«Ոչ արտագաղթին» նախաձեռնող խմբի ղեկավար Մաթեւոս Մարկոսյանն ասաց, որ գյուղացիները չպետք է հող մշակելու համար վարկեր վերցնեն,քանի որ վարկերը մարելու հնարավորություններ չունեն:
«ԿԳ նախարարության հաստատած օրինական հաստիքացուցակներով են առաջնորդվել եւ հաստիքների վերանայում է կատարվել»:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Հանձնաժողովի որոշմամբ ուղիղ մեկ ամսից 35 կՎ եւ բարձր լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի 1 կՎ-ի գինը կկազմի 32.85 դրամ, 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` նույնպես 32.85 դրամ, 0.38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար ցերեկային սակագինը կկազմի 41.85 դրամ, գիշերային սակագինը` 36.85 դրամ/կՎտժ:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հուլիսի 9-ին, ժամը 20.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Կարեն Զ.-ն:
Հուլիսի 11-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օրերս Ավան գյուղի դաշտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Ռազմիկ Ս.-ին:
Քաղաքացներ Սրապիոն և Սևակ Ա.-երի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Փոխանակ ողջամիտ ժամկետում ուղարկեն, զգուշացնեն, ասեն ունես այսքան պարտք, ոչ թե 400.000 դրամի ակտերը միանգամից ուղարկեն: 35 տարի ոստիկանությունում ծառայել եմ, ոստիկանության վետերան եմ, պահում եմ ոստիկանության վետերան հորս, բայց ինչ է ստացվում` պետական աշխատողներին ցայտնոտի մեջ են գցում: Հիմա չգիտենք` որտեղից փող վերցնենք, որ էդքան պարտքը փակենք»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Հակառակորդը այսօր՝ հուլիսի 11-ին, կրկին կրակահերթ է բացել Տավուշի մարզի Չինարի գյուղի եւ դիրքերի ուղղությամբ:
«Ես պարզապես վատ եմ զգում, որ իմ երկրում հանրային հեռուստատեսությամբ ֆուտբոլը խայտառակ ձևով են մեկնաբանում: Հանրային հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբանները հեռու են ֆուտբոլ մեկնաբանելուց: Նրանք միայն վարկաբեկում են ֆուտբոլիստներին: Ֆուտբոլը նայում են և՛ կանայք, և՛ երեխաները, իսկ հանրայինի մեկնաբաններն օգտագործում են այնպիսի բառեր, որոնք իրավունք չունեն ասել եթերում»
Հուլիսի 10-ին, ժամը 23.50-ին, «Մերսեդես Բենց Ե-280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Շիրակի խճուղու և «ՏԵՑ» իջնող փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1980 թ. ծնված Գարիկ Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է:
Երբ խոսվում է ստատուս քվոյի հետագա պահպանման վտանգավորության մասին եւ ասվում է, որ այն վիճակը, որը քսան տարի շարունակ պահպանվել է միջնորդների եւ հակամարտության կողմերի համատեղ ջանքերով, այլեւս հանդուրժել չի կարելի, ապա հասկանալի է, որ շահագրգռություն կա փոխելու առկա իրողությունները:
SHAMSHYAN.com-ի տեղեկությոններով՝ այսօր՝ հուլիսի 11-ին, մարմնական վնասվածքներով Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը: