Վրացական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «կարող են բարձրանալ». «Ազատություն»
Հայաստանում Վրաստանի դեսպանն իր մտահոգությունն է հայտնում. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկրում վրացական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կարող են բարձրանալ:
Փորձագետները նշում են՝ դա կարող է հանգեցնել վրացական կողմի պատասխան քայլին, և հայկական ապրանքների համար Վրաստանում կսահմանվեն բարձր մաքսատուրքեր:
«Ազատության» հարցին ի պատասխան՝ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին հայտարարեց, որ առ այսօր Թբիլիսիի համար պարզ չէ, թե վրացական ապրանքների մասով ի՞նչ պահանջ կդնի Եվրասիական միությունը Հայաստանի առջև:
«Չեմ կարծում, թե Ասոցացման համաձայնագրի վավերացումից ու Եվրամիության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելուց հետո հայկական ապրանքների նկատմամբ Վրաստանում կբարձրացվեն մաքսատուրքերը: Նման պահանջ նաև Եվրամիությունը չի դնում: Ճի՛շտ հակառակը, մենք ամբողջությամբ չգիտենք, թե ի՞նչ է պահանջելու Մաքսային միությունը Հայաստանից մեր առնչությամբ»,- ասաց Շարմանաշվիլին։
Այս հարցը սրություն ստացավ, երբ հուլիսի 7-ին Ռուսաստանի փոխվարչապետերի հետ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պահանջեց անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու ռուսաստանյան շուկան մոլդովական ապրանքներից:
Մանրամասներն՝ այստեղ