Ի՞նչ դրես-կոդ պետք է սահմանվի լրագրողների համար. «Ժողովուրդ»

Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխության և դրես-կոդի սահմանման հարցով։ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում են, որպեսզի ԱԺ մուտք գործող լրագրողներն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունենան։ «Ժողովուրդը» զրուցել է մի քանի լրատվամիջոցների խմբագիրների և ԱԺ պատգամավորներից մեկի հետ՝ պարզելու նրանց տեսակետն աոաջարկվող փոփոխությունների շուրջ։

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

–Տիկին Սեյրանյան, Ձեր գնահատմամբ՝ որքանով են տեղին Աժ նիստերը լուսա բանող լրագրողների համար դրես-կոդի և հնգամյա աշխատանքային փորձի պահանջները։

–Ես կողմնակից եմ այն առումով, որ դա նորմալ էթիկայի կանոն է, եթե լրագրողներ կան, որ չեն գիտակցում, թե ինչ տեսքով են մուտք գործում խորհրդարան, ապա նման որոշում կայացնելը նորմալ է։

Որովհետև լրագրողները հաճախ պահանջներ եև ներկայացնում, օրինակ՝ պահանջում են, որ պատգամավորն իրեն կոռեկտ պահի, կոռեկտ խոսի, տգեղ չնստի, չքնի, չհորանջի և այլն, նույնը իրենցից էլ է պահանջվելու։

Այսինքն՝ ինչ հագուստով ինչ բացվածքներով ասես՝ կարող են մտնել խորհրդարան, դա կոռեկտ չէ։ Լինում են դեպքեր, երբ լրագրողներն են նման բաների համար քննադատում պատգամավորներին ու աշխատակազմիև…։ Իսկ ինչ վերաբերում է ստաժին՝դարձյալ կողմնակից եմ, որովհետև դա որոշակի կարգավորող դեր կունենա։

–Ոմանց կարծիքով՝ 5 տարվա փորձառության պահանջը չափազանց է։ Չե՞ք կարծում, որ իրոք 5 տարին փոքր-ինչ շատ է։

–Չեմ կարծում։ Աժ լուսաբանող լրագրողի համար դա կարևոր է։ Այդ դեպքում նա կգիտակցի, որ Աժ գնում է ոչ թե միջանցքներում փսփսոցները լուսաբանելու, այլ իսկապես օրենսդրական նախաձեռնությունների վրա կենտրոնանալու, դրանք լուսաբանելու համար։

Մենք շատ հաճախ ականատես ենք լինում, երբ լրագրողները գնում են Աժ, որը օրենսդիր մարմին է, բայց որևէ օրենսդրական նախաձեռնության, որևէ օրենքի մասին նյութ չես կարդում, այլ կարդում ես, թե ով ում ականջին ինչ ասաց, ով ում հայհոյեց։ Կարծում եմ՝ այս դեպքում դա չի լինելու։

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

-Տիկին Օհանյան, Դո՞ւք ինչպես եք վերաբերվում Աժ գործունեությունը լուսաբանող լրագրողների համար դրես-կոդի և 5 տարվա աշխատանքային փորձառության պահանջներին։

-Ես կարծում եմ, որ դա խմբագիրների իրավասությունն է, թե ում կուղարկեն խորհրդարան, դա, ի վերջո, մեր խնդիրն է՝ ունենալ կոմպետենտ, լուրջ լրագրող և դա բոլորովին Աժ աշխատակազմի ղեկավարի իրավասությունների մեջ չի մտնում։

Եվ այդ առումով կարծում եմ՝ դա իշխանազանցություն է ու մեր իրավասությունների ոլորտ մտնելու փորձ։ Իսկ ինչ վերաբերում է դրես-կոդին, ապա դա էլ, ճիշտն ասած, անձի իրավունքների ոլորտ ներխուժել է նշանակում, որովհետև, ի վերջո, լրագրողներն անչափահաս չեն, դպրոցականներ չեն ու իրենք պետք է որոշեն, թե ինչ տեսքով մտնեն խորհրդարան։

Եթե նման սահմանափակում պետք է մտնի, ուրեմն Աժ մտնող ցանկացած անձի հետ կապված պետք է նման դրես-կոդ սահմանվի՝ Աժ պատգամավորների, նրանց քարտուղարուհիների, օգնականների համար և այլն։ Ու, ընդհանրապես, եթե Հրայր Թովմասյանը և Աժ նախագահն ուզում են կարգուկանոն սահմանել, պետք է նախևառաջ իրենց կոնտինգենտի հետ մի քիչ աշխատանք տանեն ու փորձեն իրենց բառապաշարը, պահվածքը, աշխատանքի ներկայանալու կարգուկանոնը մշակել ու պարտադրել այդ պատգամավորներին։

–Այսինքն, կարելի՞ է ասել, որ այդ նախաձեռնությունը բոյկոտվելու է Ձեր կողմից։

–Ես չեմ կարծում, որ իրենք կգնան այդ քայլին, այդ խոսակցությունները մի քիչ էլ մենք ենք շիկացնում։ Վստահ եմ կհասկանան, որ որ անհեթեթությունը չեն կարող կյանքի կոչել։

Առցանց «Առավոտ»–ի խմբագիր ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

-Տիկին Իսրայելյան, ըստ Զեզ՝ պե՛տք Աժ-ում դրես-կոդ սահմանել ու լրագրողների համար 5 տարվա աշխատանքային փորձառության պահանջ դնել։

–Ընդհանուր առմամբ նորմալ եմ վերաբերվում, բայց կարծում եմ, որ դա խմբագիրների խնդիրն է։ Ուղղակի իրենք կարող էին հավատարմագրման կարգում ոչ այդպես իմպերատիվ պահանջ ներկայացնել, այլ խորհրդապահական ձևով ասել, որ լավ կլիներ, կամ խրախուսվում է, որ առավել փորձառուները լինեն Աժ-ում։ Նախ և առաջ՝ իրենց օրինակով պետք է ցույց տային, հատկապես քաղաքակաև առումով փորձառու պատգամավորներ պետք է ընտրվեին, որ մենք էլ տեսնեինք, թե ինչ նախանձախնդիր ընտրություն են անում ու օրինակ վերցնեինք։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս