Ծառուկյանը նախագահ է պարապում. «Ժողովուրդ»
«Տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արտերկրից հատուկ իմիջմեյքերներ է վարձել, ովքեր, թերթի հավաստմամբ, Ծառուկյանին նախագահական նիստուկաց, պահվածք և արարողակարգ են սովորեցնում»- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
Լուրի իսկությունը ճշտելու նպատակով թերթը զրուցել է ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով, ուղղակիորեն չհերքելով այդ փաստը, ասաց.
«Գագիկ Ծառուկյանն ունի տարբեր մասնագետներից բաղկացած աշխատակազմ, որին անդրադառնալու նպատակահարմարություն չկա այս պահին:
Դրանից զատ, ԲՀԿ նախագահը մշտապես տարբեր հանդիպումներ է ունենում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց ու խմբերի հետ: Դրանք ոչ հրապարակային հանդիպումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ ու մտքերի փոխանակումներ: Այդ հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ և դրանց մասնակցում են խմբեր ու մարդիկ ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրի բազմաթիվ ոլորտներում լուրջ դերակատարում ունեցող անձինք»:
Թերթն արձանագրում է, որ Գ. Ծառուկյանն արդեն սկսել է պատրաստվել նախագահական ընտրություններին, և այս օրերից գոնե նիստուկացով փորձում է նախագահի նմանվել:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։