02 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

10:14 10.07.2014 | Կառավարությունն այս տարի չի հանգստանա. «Հրապարակ»

««Ուր գնա Թամարը այս տարի ամառը» դիլեման կառավարությունում լուծվել է որեւէ տեղ չգնալու օգտին: «Ի՞նչ գնանք, նոր ենք նշանակվել, պտի աշխատենք»:

09:54 10.07.2014 | Ադրբեջանի կառավարությունը վնասված տների համար շինանյութ է տալիս, իսկ մերը…

Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ վերջին 3 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժը գյուղի վրա կրակ չի բացել: Օգտվելով համեմատաբար խաղաղ իրավիճակից՝ Չինարիի բնակիչները զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով:

09:30 10.07.2014 | Ջուր հավաքեք. ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

08:30 10.07.2014 | Այսօր լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:

01:09 10.07.2014 | Գերմանիայում անհավանական խաղադրույքը երկրպագուին 46 հազար դոլար է բերել

Այդ խաղադրույքի գործակիցը գնահատվել է 2319, սակայն Գերմանիայի հավաքականի երկրպագուն զոհել է իր 20 դոլարը, որն այժմ նրան բերել է 46 հազար դոլար:

00:50 10.07.2014 | Ռուսաստանը Վրաստանին առաջարկել է վերականգնել կանոնավոր օդային ավիափոխադրումները

Մոսկվա –Թբիլիսի եւ Թբիլիսի-Մոսկվա ուղղություններով թռիչքների վերականգնումը նախատեսվում է սեպտեմբերի 15 -ից: Մինչ այդ երկու երկրների համապատասխան մարմինները նախապատրաստական աշխատանքներ կիրականացնեն:

00:12 10.07.2014 | 28 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում. (տեսանյութ)

Հունիսի 30-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 95 տրանսպորտային միջոց:

23:50 09.07.2014 | «Նիվա»-ն փախցրել էր, բայց մասնատել չէր հասցրել (տեսանյութ)

«Նիվա»-ն փախցրել էր, բայց մասնատել չէր հասցրել:

23:49 09.07.2014 | «Պետք է Ձեզ խնդրեմ, աղաչեմ, որ զինվեք համբերությամբ, չկա կախարդական փայտիկ, որ խփենք, ու ամեն ինչ լավանա երկրում». Հ. Աբրահամյան

Եթե երկրի տնտեսությունը չզարգանա, ներդրումները մնան այս վիճակին, այսինքն հիմա կարելի է ասել, որ օտար ներդրումներ ընդհանրապես չունենք այս վերջին երեք տարիներին, և փորձում ենք ներդրումներ ներգրավել երկիր, դա է փրկությունը մեր երկրի, նաև այդ չարիքի, արտագաղթի, աղքատության:

23:40 09.07.2014 | Սերժ Սարգսյանը ցավ է հայտնել, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի թիվ մեկ դաշնակիցը, զենք է վաճառում Ադրբեջանին. azatutyun.am

Հայաստանի նախագահը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ասաց, որ չի բացառվում պատերազմի վերսկսումը, բայց Հայաստանը ունի բավականին ուժ և պատրաստ է այդ մարտահրավերներին։ Նա նաև ցավ հայտնեց, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի թիվ մեկ դաշնակիցը, զենքեր է մատակարարում Ադրբեջանին։

23:10 09.07.2014 | «Պահանջում եմ, որպեսզի բժշկին ազատեն աշխատանքից, որպեսզի մյուս հղիներն էլ չտուժեն». ԳԱԼԱ

«Ոչ մի նորություն չկա, քննիչին անձամբ ես մի քանի օր առաջ հարցրել եմ, թե բժիշկն ինչ կենե, կըսեն հլը հիվանդանոցում է, մենք ոչ մի բան չենք կարող ձեռնարկել, քանի դեռ պատասխանները չեն եկել: Քառասունքն արդեն անցել է, ու ոչ մի բան, տեղեկություն չկա, քննիչն ասում է՝ Երևանից պետք է պատասխանը գա, ու ես մինչև վերջ գնալու եմ, քանի որ բժիշկը մեղավոր է եղել: Ես կհարցնեմ՝ ինչի՞ ես հանել կռիսլոյի վրա, դու գնացել ես, կըսե՝ ես անընդհատ իր կողքին չպիտի լինեի»:

23:10 09.07.2014 | «Նորք-Մարաշ»-ի սրտաբանների խումբն Արցախում կլինի 3 օր

ԼՂՀ առողջապահության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի համագործակցության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մի խումբ սրտաբանների կողմից հուլիսի 10-ին ժամը 17:00-ից 19:00-ն Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, հուլիսի 11-ին ժամը 10:00-ից 19:00-ն եւ հուլիսի 12-ին ժամը 10:00-ից 14:00-ն Հանրապետական բժշկական կենտրոնի եւ «Արեւիկ» մանկական բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքներում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն եւ խորհրդատվություն:

23:00 09.07.2014 | Նաիրիտցիները բողոքի ակցիայով կպահանջեն ավելի քան մեկ տարվա աշխատավարձը. Tert.am

Աշխատավարձերի և «Նաիրիտի» ճակատագրի հարցերի վերաբերյալ հստակ պատասխան ստանալու պահանջով վաղը՝ ժամը 09:00-ից, «Նաիրիտ» գործարանից աշխատակիցները բողոքի ակցիա կկազմակերպեն և երթով կշարժվեն Կառավարություն:

22:50 09.07.2014 | Սևանա լճում հանգստացողների համար հուլիսի 10-ից գործելու է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

Սեւանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը:

22:41 09.07.2014 | Հովիկ Աբրահամյանը՝ իր եւ ուժային կառույցների ղեկավարների միջեւ լարվածության լուրերի մասին. NEWS.am

Վարչապետի խոսքով՝ ինքն աշխատում է առանց որեւէ մեկի հետ լարվածության, ինքը երբեւէ խնդիր չի ունեցել որեւէ մեկի հետ, «բոլոր ժամանակներում աշխատել է թափանցիկ ու համագործակցել , բոլորի տեսակի կառույցների ղեկավարների հետ»։

22:30 09.07.2014 | Վանաձորում անչափահաս աղջիկների շրջանում հանցավորության տարածման միտում է նկատվում

«Դրանք են՝ թափառաշրջիկությամբ զբաղվող կամ զբաղվելու հակում ունեցող երեխաներ, մուրացկանությամբ զբաղվող կան նման հակում ունեցող երեխաները, ինչպես նաեւ հանցավոր հակումներ ունեցող անչափահասներ»:

22:10 09.07.2014 | Ծուղա՞կ վարորդների համար

Նախկինում Իջեւան եւ Դիլիջան քաղաքների ցուցանակները տեղադրված էին այդ քաղաքներից բավական հեռավորության վրա, այդ կապակցությամբ իրավասու մարմիններին Տավուշի ՇՊԱԿ-ի դիմումի վերաբերյալ մեր հրապարակումից հետո դրանք տեղափոխվեցին:

22:10 09.07.2014 | ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնականի պատասխանը` Նովրուզ Մամեդովին

«Մամեդովը սև փիարն ու պարզունակ ստորությունն այս անգամ ամբողջովին խառնեց իրար։ Կովկասում «շալվար հագնող տղամարդկանց» համար չգրված կանոններ կան` չի՛ կարելի այս աստիճան ցածրանալ։ Մեկ անգամ էլ առողջություն Արգենտինայի Նախագահ տիկին Կիրչներին, Ադրբեջանի ժողովրդին էլ` համբերություն` նման արժեհամակարգով ղեկավարների ձեռքին»։

21:50 09.07.2014 | Առաջին 6 ամիսներին Արցախ է այցելել 4353 զբոսաշրջիկ

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ԼՂՀ է այցելել 4353 զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4445-ի դիմաց։

21:30 09.07.2014 | Գյուղերում խոտհունձ է, խոտը սպասվածից քիչ է լինելու (տեսանյութ)

Լոռու մարզում կարկտահարության դեպքերի հետ կապված խոտի քանակը սպասվածից քիչ է լինելու։ Լորուտում, օրինակ, գյուղի անասուններին ձմռանը մոտավոր հաշվարկով մինչև 4 հազար տոննա խոտ կլինի անհրաժեշտ:

20:10 09.07.2014 | «Բա ու՞ր է այդ ծրագիրը»

«Ես նոր էի եկել պոստերից, պառկած, հանգստանում էի, որ երեկոյան նորից գնամ ծառայության: Մորս արտասովոր բղավոցից դուրս թռա բակ, եւ տեսա, որ նրա աջ թեւը կախված է, կարելի է ասել, թելից: Շուտ հասցրեցինք հոսպիտալ, նրան վիրահատեցին»:

19:50 09.07.2014 | Գողությունը կատարել էին խմբով՝ նախնական համաձայնությամբ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել է 1991 թ. ծնված Սարգիս Ա.-ն:

19:10 09.07.2014 | Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Իսակովի պողոտա և Բարձրբերդի փողոց խաչմերուկում

Երևան քաղաքի Իսակովի պողոտա և Բարձրբերդի փողոց խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Իսակովի պողոտայով «Հաղթանակ» կամրջից Կենտրոնական ավտոկայան երթևեկության ուղղության դեպքում` նշված խաչմերուկում ձախ եզրային գոտին առանձնացվել է միայն դեպի «Հաղթանակ» կամուրջ հետադարձ կատարելու համար։

19:08 09.07.2014 | Վարդենիս հասած ադրբեջանցիներն իրականում երկուսն են եղել. yerkir.am

14-ամյա տղայի` այսօր կորելու փաստը համընկել է այդ իրադարձությունների հետ, եւ վարդենիսցիները դա կապում են փախուստի դիմած ադրբեջանցու հետ:

18:50 09.07.2014 | Եղանակը՝ առաջիկա օրերին

Հուլիսի 9-ին հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

18:30 09.07.2014 | Նորագավիթում ավտոբուսի կտրուկ արգելակումից 2 ուղևորուհիներ վայր են ընկել և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց

Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 1/6 հասցեի մոտ հուլիսի 8-ին, ժամը 10.45-ին «FAW» մակնիշի ավտոբուսը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 2 ուղևորուհիները վայր են ընկել ավտոբուսի սրահում:

18:28 09.07.2014 | Բողոքի ակցիա Շիրակի մարզպետարանի դիմաց. վթարային շենքի բնակիչները ցանկանում են զրուցել Հովիկ Աբրահամյանի հետ. ԳԱԼԱ

«Մենք սպասեցինք, սպասեցինք, ու մեզ այդպես էլ չթողեցին, որ մոտենայինք վարչապետին, ինքը չգիտենք էլ՝ հասկացա՞վ, որ մենք իրան ենք սպասում: Մարզպետարանի աշխատողները մեզ զոռով մի քանի մետր հեռու հրեցին, մինչեւ վարչապետը եկավ-գնաց»:

18:10 09.07.2014 | Լուսանկարներ` Ստեփանավանում տեղացած կարկուտից

Լուսանկարներ՝ հուլիսի 8-ին Ստեփանավանի տարածաշրջանում տեղացած կարկուտից:

17:50 09.07.2014 | Նախկին ոստիկանը դրդել է 7000 դոլար կաշառք տալ ՃՈ տեսուչի պաշտոնին նշանակվելու համար

Կամիսար Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և նրա նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

17:30 09.07.2014 | Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են թույլ տեսողությամբ հետիոտնների համար նախատեսված ձայնաազդանշանային սարքեր

Անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` հուլիսի 9-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երևան քաղաքի Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումների վրա առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաև ձայնաազդանշանային սարքեր:

  • Page 1464 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1459
  • 1460
  • 1461
  • 1462
  • 1463
  • 1464
  • 1465
  • 1466
  • 1467
  • 1468
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը