Մոսկվայում հեռակա կարգով կալանավորել են Արսեն Ավակովին
Մոսկվայի Բասմանի դատարանը վճռել է հեռակա կարգով կալանքի տակ վերցնել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին: Նրան մեղադրում են երկրի հարավ-արևելքում պատերազմի արգելված մեթոդներ ու միջոցներ կիրառելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», ավելի վաղ նմանատիպ մեղադրանքով հեռակա կարգով ձերբակալվել էր այս գործի երկրորդ կասկածյալ, Գերագույն ռադայի կողմից նշանակված Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին:
Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, Ավակովն ու Կոլոմոյսկին մեղադրվում են մի շարք հանցագործությունների կազմակերպման մեջ` սպանություն, պատերազմ վարելու արգելված մեթոդների ու միջոցների կիրառում, լրագրողների մասնագիտական գործունեությունն իրականացնելու խոչընդոտում, մարդկանց առևանգում: Տուժած է ճանաչվել արդեն 1747 մարդ: Ներկայում ուկրաինացի փախստականները շարունակում են ցուցմունքներ տալ, հետևաբար տուժածների թիվը հնարավոր է՝ կավելանա:
Թարգմանությունը՝ ԳԱԼԱ-ի: