Արկադի Ղուկասյանը կրկին կդառնա ԼՂՀ նախագահ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Որպես օրինաչափություն, Ղարաբաղում նախագահական ընտրությունները նախորդում են հայաստանյան ընտրություններին: ՀՀ նախագահական «սռոկների» ավարտին փորձ է արվում Ղարաբաղում կիրառել «ցանկալի» մոդել, այնուհետև այն «արտահանել» Հայաստան:

Ասենք՝ Ռոբերտ Քոչարյանի գնալուց առաջ բոլորն ուշի ուշով հետևում էին՝ արդյո՞ք Արկադի Ղուկասյանը նախագահի պաշտոնում կկատարի «երրորդ պտույտը», ինչն էլ իր հերթին կնշանակեր, որ «ապրոբացիան» տարածվելու է Հայաստանի վրա: Թե հայաստանյան, թե դարաբաղյան «օբշակը» դեմ դուրս եկավ այդ մոտեցմանը, արդյունքում սահմանադրական կարգը հայկական երկու պետություններում գերակայեց:

Մոտ մեկ տարի առաջ հայաստանյան իսթեբլիշ-մենթում «տվյորդի» որոշել են, որ Արկադի Ղուկասյանը 2017-ին կրկին կվերադառնա ԼՂՀ՝ նախագահի «կարգավիճակով», Բակո Սահակյանն էլ կգա Հայաստան՝ ԱԱԽ քարտուղար:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս