Սահմանային վերջին միջադեպերը պատճառ են դարձել, որպեսզիՀայաստանի սահամանամերձ բնակավայրերից բնակչության արտահոսք լինի: Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում նվազել է աշակերտների թիվը: Չնայած սահմանամերձ բնակավայրերից մշտապես տեղեկություն է ստացվում, որ բնակչությունը սովոր է հակառակորդի կրակոցներին, խուճապ չկա, սակայն այս տարվա օգոստոսի սկզբի ինտենսիվ կրակահերթը որոշ ընտանիքների ստիպել է լքել իրենց տները:
Օգոստոսի 31-ին հիվանդանոցից ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ քթի կոտրվածքով բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ և հայտնել, որ Երևանի Բուզանդի փողոցում վթարի է ենթարկվել:
Երևանից Բաթումի կուպեի մեկ տոմսի գինը կազմում է 14 550 դրամ վերևի տեղի համար և 15 770 դրամ՝ ներքև տեղի համար: Իսկ ննջավագոնի մեկ տոմսի գինը կազմում է 25 790 դրամ:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի` Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ վերջինս բնակվում է միայնակ, և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին:
Իսկապես, իմ տպավորությունն այն է, որ երկրորդ նախագահը վերջին ժամանակաշրջանի քաղաքական ընթացքի արդյունքում հասկացել է, որ հետո ուշ է լինելու և առաջին անգամ ես տեսա ակնարկ, որ նա պատրաստ է միջամտելու իրավիճակին:Ես կարծում եմ՝ դա նրա կողմից շատ խոհեմ քայլ կլինի, որովհետև Հայաստանում ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական վիճակը սրընթաց գնում է դեպի վատթարացում:
Այցելություն Գավառի մանկատուն` նոր ուսումնական տարվա նախաշեմին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անդրանիկ Անդրիասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Շիրակացու փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Միմյանց են բախվել ԲՄՎ և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները՝ արդյունքում ԲՄՎ-ն մայթեզրին գտնվող խանութի մեջ է մխրճվել:
«Անցած տարվանից էրեխեքը շորեր ունեն, տետրեր բան էլ գիշերօթիկ դպրոցում տրամադրում են, բայց կոշիկ չեմ կարողացել առնել, ու էրեխեքին չեմ ուղարկել, չգիտեմ՝ ոնց անեմ, ոչ աշխատանք ունեմ, ոչ էլ, մեկ-մեկ սրա նրա տուն եմ մաքրել, ինչ պատահել ա՝ արել եմ, արդուկ եմ արել, բայց դրանք սեզոնային գործեր են»:
Հուլիսի 30-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել Լիբանանի Հանրապետության քաղաքացի, 1961 թ. ծնված Ասբեր Բ.-ին:
«ՏաԹևեր» ճոպանուղին 2014 թվականի սեպտեմբերի 1-ից կաշխատի նոր ժամային գրաֆիկով:
Ֆինանսների նախարարությունը օգոստոսի 21-30-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները:
Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ է ժամանել Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի՝ Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն, անվանի քաղաքական գործիչ ու լրագրող Րիմվիդաս Վալատկան:
Ընդ որում, Գյումրիում առաջին դասարանցիների թիվն ամենաշատը թիվ 7 դպրոցում է` 140, ամենաքիչը` թիվ 43-ում` 6 աշակերտ:
Մեկ տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում:
Սեպտեմբերի 1-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 5-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին այցելեց Կենտրոն վարչական շրջանի թիվ 33 և 39 հիմնական դպրոցներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ գալ Հայաստան և ներկա գտնվել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի արարողությանը։
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Քիչ առաջ Armlur.am-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից տեղեկացավ, որ այսօր՝ ժամը 10.02-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գազալցակայանում լիցքավորման ընթացքում տեղի ունեցած պայթյունից տուժած աշխատակիցը` Բաբկենը, վիրահատության ժամանակ մահացել է:
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ, ծանոթացել ընկերության ընթացիկ գործունեությանն ու հետագա ծրագրերին:
168.am-ին նա հայտնեց, որ բացատի ծառահատումներով արդեն ոստիկանությունն է զբաղվում, իսկ իր ու համախոհների ուժերով երկու տարի առաջ ստեղծված «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է պայքարը՝ Ծազկաձորի, Հրազդանի, Հանքավանի ձորի և շրջակա տարածքների բնապահպանական աղետների դեմ:
Ս/թ օգոստոսի 30-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանող Համո Մարգարյանը ք.Երևանում դուրս է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել:
«Բարձր եմ գնահատում Ձեր հարուստ աշխատանքային կենսագրությունը, Հայաստանի և Արցախի կայացման գործում Ձեր ավանդը»:
ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Քոչարյանը իր պաշտոնավարման ժամանակ արձանագրված երկնիշ աճը դարձրել է մատի փաթաթան։ Գրքեր է գրում այդ մասին, ֆիլմեր նկարում։
«Դպրոցները հանրապետության պաշտպանական ամրությունների բնագծերն են»,- ասել է մեծերից մեկը: Սա առավել քան ճշտորեն վերաբերում է մեր երկրին, մեր իրականությանը: Իմ ու յուրաքանչյուր զինվորականի համար դասարանը վաղվա դասակն է, դպրոցը` վաղվա խոշոր ստորաբաժանումը, որովհետև այսօրվա դպրոցականն է Հայկական բանակի վաղվա օրը, և, ի վերջո, բանակն է դպրոցի շարու¬նա¬կությունը: Հայտնի արտահայտություն կա՝ «Բանակը կյանքի դպրոց է»:
Սեպտեմբերի 1-ին` գիտելիքի օրը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպեց նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) ուսանողներին ու դասախոսական կազմին: