Բաժիններ՝

«ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի նոր ժամային գրաֆիկով

«ՏաԹևեր» ճոպանուղին 2014 թվականի սեպտեմբերի 1-ից կաշխատի նոր ժամային գրաֆիկով:

Երեքշաբթիից մինչև ուրբաթ օրն աշխատանքային ժամերն են` 10:00-ից մինչև 19:00 (վերջին ուղևորափոխադրումը կլինի ժամը 18:45-ին), շաբաթ և կիրակի օրերին՝ 10:00-ից մինչև 20:00 (վերջին ուղևորափոխադրումը`19:45-ին):

Ինչպես և նախկինում, կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական 6 օր` բացառությամբ երկուշաբթիի (պրոֆիլակտիկա):

Ժամը 18:00-ից հետո երկկողմանի տոմսեր չեն վաճառվում:

Նշենք, որ աշխարհում ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին տեղակայված է Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում` Երևանից 250 կմ հեռավորության վրա: Ճոպանուղու ռեկորդային երկարությունն արձանագրել են «Գինեսի համաշխարհային ռեկորդներ» ընկերության տեսուչները 2010-ի հոկտեմբերի 23-ին: Օդային անցուղին ձգվում է 5752 մ` 1.4 կմ-ով գերազանցելով այս կատեգորիայի ռեկորդակրին` Սանդիա Պիկ հետադարձելի ճոպանուղուն (ԱՄՆ, Նյու Մեքսիկո նահանգ):

«ՏաԹևեր» երկնային անցուղին, որը կապում է Որոտանի կիրճի երկու կողմերը, հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես գործարկվել է 2010-ի հոկտեմբերի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս