Հաշվետվություն` տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով օգոստոսի 21-30 հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Ֆինանսների նախարարությունը օգոստոսի 21-30-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Օգոստոսի երրորդ տասնօրյակում աշխատանքների շեշտադրումը հիմնականում կատարվել է իրազեկման արդյունքում հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և ցուցանիշների բարելավման վրա: Մասնավորապես պարզվել է, որ, օրինակ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերության մայիս և հունիս ամիսների համար ներկայացրած ԱԱՀ ճշգրտված հաշվարկներով դեբետը նվազել է 236 մլն դրամով` առաջացնելով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա հարկ` 1.3 մլրդ դրամի չափով: Աշխատողների թվաքանակի և ԱՎՈՒՄ-ի մակարդակի վերաբերյալ իրական տվյալների արտացոլման ուղղությամբ իրականացված իրազեկումների արդյունքում 195 հարկ վճարող նախորդ ժամանակաշրջանի համեմատ լրացուցիչ հայտարարագրել է 907 աշխատող և 110մլն դրամի եկամտային հարկ, մասնավորապես «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ն՝ 33.8մլն դրամ, «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ»-ը՝ 3.7մլն դրամ, «ԷՅ ԹԻ ՍԵՐՎԻՍ»-ը՝ 93 աշխատող և 1.8մլն դրամ, «ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ»-ը՝ 64 աշխատող և 1.1մլն դրամ և այլն:

Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու փաստերի բացահայտմանն ուղղված հարկային հսկողության արդյունքում օգոստոսի երրորդ տասնօրյակում 8 հարկ վճարողների մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝ 174,5մլն դրամի չափով, նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Խոսքը հետևյալ ընկերությունների մասին է. «ՊԵՏՐՈՍ-94»՝ 67.7մլն դրամ, «ՍԻԷԼՍԻ»՝ 52.5մլն դրամ, «ԱՐԾՐՈՒՆ-ԱՐՏՅՈՄ»՝ 31.5մլն դրամ, «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»՝ 9.1մլն դրամ, «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ»՝ 7.4մլն դրամ, «ԲՈՒԹԱՆԻԱ»՝ 2.7մլն դրամ, «ՎԵԴԻ-ԱԼԿՈ»` 2.4մլն դրամ և «ԿՐԻՍՏԱԼ»՝ 1.1մլն դրամ:
Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 19 ստուգումների արդյունքում արձանագրվել է 245.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ԷՅՍԻ-ՖԻՆ ՌՈՅԱԼ» ՍՊԸ՝ 150մլն դրամ, «ԱՐՏԱԿ-ՆԵԼՍՈՆ» ՍՊԸ՝ 30.7մլն դրամ, «ՖԱՐՄԱՖԱԿՏ» ՓԲԸ՝ 9.1մլն դրամ, «ԱՐԹՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ՝ 8.7մլն դրամ, «ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ» ՍՊԸ՝ 4.5մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 67 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 34-ի մոտ՝ հսկիչ գնումներ, իսկ 28-ի մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ (արձանագրվել է 4.4մլն դրամի տուգանք): Իրականացված չափագրումների արդյունքում նախորդ ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է շրջանառությունների աճ մոտ 600մլն դրամի չափով և նախնական հաշվարկվել է մոտ 60մլն դրամի չափով լրացուցիչ հարկ: Հիշատակման է ենթակա «ՔՈՐԹՀԻԼ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ում իրականացված չափագրումը, որտեղ կամերալ ուսումնասիրությամբ արձանագրվել և չափագրմամբ հաստատվել է 154.2մլն դրամի շրջանառության և 25.7մլն դրամի հարկի թերհայտարարագրում, նյութերն ուղարկվել են հետաքննության:

Աշխատողի աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 19 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 32 չգրանցված աշխատող և արձանագրվել է 2.3մլն դրամի հարկային պարտավորություն, հարկ է առանձնացնել «ԲՐԵՆԴՍԻԹԻ» ՍՊԸ-ն` 750 հազար դրամ (5 անձ): Ընդհանուր առմամբ երրորդ տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված իրազեկման և հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 2մլրդ 128.1մլն դրամ:

Մշտական հսկողության տակ գտնվող առավել խոշոր և թիրախային 45 ներմուծող և արտադրող հարկ վճարողներից 44-ի մոտ օգոստոսի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 45.7% կամ 23 008 հատ, որոնցում արտացոլված շրջանառության աճը կազմել է 3.7% կամ 142.4մլն դրամ: Հարկ է առանձնացնել «Ա և Գ» ՍՊԸ-ի մոտ արձանագրված երևույթը. չնայած հարկային հաշիվների քանակի աճին (723 հատով)՝ դրանցում արտացոլված շրջանառության գումարը ոչ թե համապատասխանորեն աճել է, այլ նվազել մոտ 1.3մլրդ դրամով: Նշված երևույթի նկատմամբ հարկային հսկողությունը շարունակվում է:

Ստվերային շրջանառության կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ օգոստոսի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տարբեր պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3709 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.7մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այսինքն՝ նախորդ տասնօրյակի համեմատ անվավեր կամ չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը նվազել է 847-ով, իսկ ընդհանուր արժեքը՝ շուրջ 100մլն դրամով:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգընթաց իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք` հարկային մարմնի առաջադրած ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների նկատմամբ: Մասնավորապես օգոստոսի 3-րդ տասնօրյակում իրականացվել է այդպիսի 53 միջոցառում, 133 հարկ վճարողի մոտ էլ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդված) արդյունքում առաջադրվել է 50.1մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «ԱԹԵՆՔ» ընկերությանը՝ 5.5մլն դրամ, «ԱԴԱՄԻՈՒՄ»-ին՝ 4մլն դրամ, «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-ին՝ 3.8մլն դրամ, «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերությանը՝ 3.6մլն դրամ և այլն: Հաշվետու ժամանակահատվածում ՕՀ վարչությունն ավարտել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, ևս 32-ն էլ գտնվում է ընթացքի մեջ: Ավարտված 6 ստուգմամբ հարկ վճարողներին առաջադրվել է 33.4մլն դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկ, այդ թվում` «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ»-ին՝ 12.4մլն դրամ, «ԽԱՉՀԱՐ» ընկերությանը՝ 10.4մլն դրամ:
Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկներ ներկայացնելու գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման և նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 71 հարկ վճարողի մոտ առաջացել է 83մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկներով և հարկային բեռի ավելացմամբ 81 հարկ վճարողի 98.4մլն դրամի չափով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել: Ընդհանուր առմամբ օգոստոսի 3-րդ տասնօրյակում ՀՀ ՖՆ իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 2մլրդ 393մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
11.08-20.08 2014թ. ընթացքում 10մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ

ՀՎՀՀ ԱՆՎԱՆՈՒՄ ՔԱՆԱԿ ԳՈՒՄԱՐ ԱՌԱՆՑ ԱԱՀ-Ի ԱԱՀ
1 00046317 Գազպրոմ Արմենիա 1 302,962.9 60,592.6
2 00449476 ՅԱՆԱ ԸՆԴ ՓԵՅՓՐ 1 115,920.0 23,184.0
3 02205353 ԺԻԼՅՈ 2 86,648.7 17,329.7
4 08100179 ՃԱՄԲԱՐԱԿԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ 1 50,945.4 10,189.1
5 01801901 ԱՊԱՎԵՆ 1 48,297.2 9,659.4
6 01850138 ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ 1 40,528.9 8,105.8
7 02571605 ՄԱՔՍՀՈՒՐ 3 34,767.1 6,953.4
8 00454054 ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ 1 33,482.6 7,941.7
9 01823524 ՀՐԱԶԴԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ 1 30,416.7 6,083.3
10 01557589 ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ 4 29,566.4 5,913.3
11 01522459 ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ 1 28,506.2 5,701.2
12 04105607 ՎԱՆ 777 2 26,480.0 5,296.0
13 00807297 ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ. 115 21,119.2 4,223.8
14 05807662 ԴԱՆԻԿՈՀ 1 20,381.4 4,076.3
15 02623652 ԷՍ ԹԻ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆ 1 19,871.6 3,974.3
16 00812658 ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ. 1 19,167.5 3,833.5
17 01002751 ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ-ՇԻՆ 1 19,066.0 3,813.2
18 01842346 ԱԼԵՔՍ ԳՐԻԳ 23 18,688.7 3,737.7
19 01836706 ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ 202 17,832.5 3,566.5
20 01543526 Վ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ 2 17,500.0 3,500.0
21 00127988 ԱՅ ԷՍ 1 17,451.0 3,490.2
22 09413172 Ռեջինոքս 1 16,629.2 3,325.8
23 00084062 ՋՐԱՍԱՀՔ 1 16,394.3 3,278.9
24 00102842 ՍԱՄ ԿԱՐ ՇԻՆ 1 16,265.6 3,253.1
25 00842235 ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ 1 15,928.9 3,185.8
26 00834478 ՏԱՎՐԻԴԱ 1 15,864.3 3,172.9
27 02216066 ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ 2 15,472.0 3,094.4
28 00446864 ԴՌԱԳՍՄԱՆ 4 14,842.5 2,833.5
29 01829451 ՓՐԻԹԻ ՈՒԵՅ 11 14,793.9 2,958.8
30 01221702 ՀԻՄՆԱՐԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ 1 13,888.7 2,777.7
31 00059627 ԿԱՐԿՈՄԱՎՏՈ 4 13,552.0 2,702.1
32 00876234 ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ 221 12,292.7 2,458.5
33 05203861 ԹՕՓ ՄՈՏՈՐՍ 1 11,500.0 2,300.0
34 04703487 ԲԵԿՈՐ 1 10,000.0 2,000.0

Տեսանյութեր

Լրահոս