
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ը

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը:
Յուրացման` 2, ավազակային հարձակման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 19 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելո` 3, գողության, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել էճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 43-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ Ոստիկանություն