
Նալբանդյան․ Այսօր դժվար է ասել, թե երբ Էրդողանը կարձագանքի Սարգսյանի հրավերին. «Ազատություն»

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, թե այսօր դժվար է ասել, թե ե՞րբ և ի՞նչ որոշում կկայացնի Թուրքիայի նախագահ Էրդողանը գալիք տարի ապրիլի 24-ին Երևան այցելելու կապակցությամբ:
Հիշեցնենք, Հայաստանի արտգործնախարարը օգոստոսի 28-ին Անկարայում ներկա էր Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնը ստանձնելու արարողությանը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ գալ Հայաստան և ներկա գտնվել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի արարողությանը։
Մանրամասներն՝ այստեղ