
Նախնական տվյալներով Շիրակի մարզում առաջին դասարանցիների թիվը 3417 է

tsayg.am-ը գրում է. Շիրակի մարզում առաջին դասարանցիների թիվը նախնական տվյալներով 3417 է, որից
Ախուրյանի տարածաշրջանում` 532,
Արթիկի տարածաշրջանում` 674,
Աշոցքի տարածաշրջանում` 150,
Ամասիայի տարածաշրջանում` 100,
Անիի տարածաշրջանում` 319, Գյումրիում` 1642:
Ընդ որում, Գյումրիում առաջին դասարանցիների թիվն ամենաշատը թիվ 7 դպրոցում է` 140, ամենաքիչը` թիվ 43-ում` 6 աշակերտ:
Որպես Գիտելիքի օր սեպտեմբերի 1-ը սկսել է նշվել ԽՍՀՄ-ում: 1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն` սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր: ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում Գիտելիքի օրը պետական տոն է: