
Խորհրդակցություն ԱԻՆ-ում

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Զեկուցվեց բոլոր միջոցառումների և ուսումնավարժանքների անցկացման մասին, Կոտայքի մարզում կազմակերպված ուսումնավարժանքի մասին:
Նախարարին զեկուցվեց նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի` 2014-2015թթ. ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների, ընդունելության քննությունների և դրանք հաղթահարած ուսանողների մասին:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման մասին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն