Վերջին 3 շաբաթների ընթացքում 4,5 մլն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի տրամադրում է 58-82 մլն դրամ, որը շուրջ 120-160 000 դոլար է։

Այսօր կայացած ճեպազրույցում հայտնեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«Հատուցումը տրամադրվում է 2 եղանակով. առաջինը դա միանվագ վճարն է 10 մլն դրամի չափով, եթե զոհված է, անհայտ կորած է, կամ առաջին կարգի հաշմանդամ, և 5 մլն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամ է։ Այնուհետև 240 ամիս շարունակ յուրաքանչյուր ամիս ընտանիքի համար բացված հաշվեհամարին փոխանցվում է 100-300 հազար դրամ։ Իսկ եթե զինծառայողն ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100 հազար դրամ հատուցում ենք կատարում»,– ասաց Ավետիքյանը։

Բացի պարտադիր վճարներից, հիմնադրամին կատարվում են նաև նվիրատվություններ:

Տնօրենը հայտնեց, որ նվիրատվությունների արդյունքում միայն վերջին 3 շաբաթների ընթացքում հավաքվել է 4.5 մլն դրամ։ Այդ գումարի 80 տոկոսը փոխանցվել է Հայաստանից, մնացածը` ԱՄՆ–ից ու ՌԴ–ից։

«Մի փոքր երկիր` Կիպրոսը, որտեղ կա մի փոքր համայնք, առաջին հնգյակում է։ Այնտեղից 240 000 դոլարի վճարում է կատարվել այսօր»,– ասաց Ավետիքյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս