
Վաղվանից մենք ևս քարտեզով որոշակի տեղեկություններ կներկայացնենք. Արծրուն Հովհաննիսյան

Վաղվանից մենք ևս քարտեզով որոշակի տեղեկություններ կներկայացնենք:
Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով ուկրաինական բլոգերների պատրաստած օնլայն քարտեզին, որը լիովին չի արտացոլում ամբողջ իրավիճակը, քանի որ հիմա մարտական գործողությունները հիմնականում օջախային են:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ զորքը առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի, բոլոր խնդիրները լուծվում են։ Հովհաննիսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
«Եթե այդ կարիքը առաջանում է ընթացքում, ապա ընթացքում էլ լուծվում է Զինված ուժերի մատակարարման և ծառայությունների միջոցով։ Եթե որևէ բանով որևէ մեկն ուզում է օգնել, ապա օգնությունները համակարգելու համար կան համապատասխան հասցեներ, որոնք կարգավորում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։Իսկ եթե խոսքը դրամական միջոցների մասին է, ապա պետք է դրանք ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամ և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- ասաց Հովհաննիսյանը։