Արցախի և Իրանի սահմանի երկայնքով ընթանում են համառ մարտեր, լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող. Արծրուն Հովհաննիսյան

Արցախի հետ Իրանի սահմանի ամբողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հերքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Արցախի և Իրանի սահմանն ամբողջովին Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ է:

«Լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող: Եթե ինչ-որ տեղերում, նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկողություն»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս