«Պետք է ամեն կերպ օգնել, որպեսզի մեր երեխաները ոչ թե դառնան նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ». Արտակ Հովհաննիսյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Արիության մեդալով հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը կոչ արեց բոլորին, աշխարհասփյուռ հայությանը կանգնել բանակի և երկրի կողքին:

«Պետք է ամեն կերպ օգնել, որպեսզի մեր երեխաները ոչ թե դառնան նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ: Իմ կոչը նրանում է, որ կարող մարդիկ ինչ-որ կերպ, ինչ-որ աջակցությամբ օգնեն մեր բանակին, մեր երկրին, հիմնադրամին: Մի բան էլ կցանկանայի ասել` բարձր ձայնով հայրենասիրական երաժշտություններ լսելով, կամ քաղաքում պտտվելով, մենք չենք օգնում, ոգևորում մեր զինվորներին: Բոլորս պարտավոր ենք իրենց կողքին լինել, և պետք է լինենք»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031