Կա կարևոր մի հանգամանք. փետրվարի 20-ի հանրահավաքն ավելի մարդաշատ ու նպատակային կարող է լինել, եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարի, թե իշխանափոխությունից հետո որևէ պաշտոն չի զբաղեցնելու:
Փողերի վերաբաշխման թեման այս հակամարտության մեջ առանցքային է: Ծառուկյանն էլ ակնարկեց, որ իշխանափոխությունից հետո բյուջե է վերադարձնելու երկու-երեք իշխանավորի կողմից գողացած միլիարդավոր դոլարները: Այս դեպքում, շատ էական կլիներ լսել այդ 2-3-ի անունը:
Գյումրեցիների դեպքում իշխանությունների մտավախությունն արդարացված էր. նրանք կգնային մինչև վերջ: Մայրաքաղաքում առայժմ համաժողովրդական ամուլ շարժումների նոր փուլ է սպասվում: Դրանց հեգնանքով է արձագանքում անգամ Գալուստ Սահակյանը:
Երբ Հայաստանում որևէ շարժում է ձևավորվում՝ քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, անմիջապես մեջտեղ է նետվում ամենափորձված «ճշմարտությունը». «Այնպես մի արեք, որ ապակայունացնեք երկրի՝ առանց այդ էլ անկայուն վիճակը: Թշնամին դրան է սպասում»:
«Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մի կարևոր հանգրվան է», «հայրենի սրբազան ժառանգություն» տիպի մտքերն արդեն մահու չափ ձանձրացրել են: Կոնկրե՛տ: Ի՞նչ ենք ակնկալում Ցեղասպանության ճանաչումից: Հողե՞ր: Բարոյական հատուցո՞ւմ, այսինքն՝ ներողությո՞ւն: Գուցե Ֆինանսական փոխհատուցո՞ւմ:
Վարդան Պետրոսյանի դեպքում էական է նրա հեղինակության հետ խաղալ, ինչը, ի զարմանս դատավորի և մեղադրող կողմի, ոչ մի կերպ տեղի չի ունենում: Դատարանին պետք է Վարդան Պետրոսյանին նվաստացնել, հյուծել: Ինչո՞ւ:
Պետությունը պետք է աշխատի այլ ուղղությամբ՝ երկրում արդարություն հաստատելու, քաղաքացիներին արժանապատիվ ապրելու հնարավորություն տալու, 65 միլիոն դրամը և շատ այլ միլիոններ անհեթեթությունների վրա չմսխելու ուղղությամբ: Իսկ հայրենիքի հանդեպ սերը թողնի մեզ: Անկեղծ ասած՝ պետությունը մեզ խանգարում է սիրել հայրենիքը:
Փոքրիկ Սերյոժան բոլորիս համար ինչ-որ շատ անորոշ, անհավանական հաղթանակի հույս էր:
«Չեմ բացառում, որ Հայաստանի իշխանությունները վստահ չեն, որ կկարողանան ապահովել հանցագործի անվտանգությունը հայկական բանտում, ուստի նախընտրելի են համարում, որ մարդասպանի անձնական անվտանգության համար պատասխանատվությունը ստանձնի ռուսական զինվորական հրամանատարությունը՝ պայմանով, որ Պերմյակովը մնա Հայաստանի տարածքում»,- ասում է Արման Մելիքյանը:
Ծաղկուն այս ընտանիքի սպանության օրը Հայաստանում սուգ չհայտարարվեց, որ ռուս պաշտոնյաները հանկարծ չմտածեն, թե Հայաստանն ինքնիշխան պետություն է, կարող է վշտանալ իր քաղաքացիների սպանությունից ու դրանով անուղղակիորեն նեղացնել ռուսներին:
Պետությունը շահագրգռված է, որ այս մարդիկ մահանան՝ փոխհատուցումը չստացած, քանի որ, խոշոր հաշվով, տարեց թոշակառուները պետության համար բեռ են:
Բոլորը պետական այրեր են՝ կոչված Հայաստանի Հանրապետություն անունով պետության ներքին ու արտաքին գործերը, ֆինանսները, տնտեսությունը կառավարելու: Բայց ի՞նչ են անում իրականում:
Առջևում բոլորիս սպասում են տոնական անմոռանալի արձակուրդներ՝ ամբողջ 12 օր: Դրանք անմոռանալի կլինեին, եթե մեր քաղաքացիներն այն անցկացնեին եվրոպական որևէ երկրում կամ տաք Դուբայում: Սակայն իշխանությունները կարող են վստահ խոստանալ, որ այս Ամանորը, իրենց պարգևած հանգստյան օրերն իրո՛ք անմոռանալի կլինեն:
Ֆեյսբուքը միասնության իլյուզիա է ստեղծել, իսկ իրականում դու տանը միայնակ ես: Միայնակ ես նաև շքամուտքում, ուր քո վրա հարձակվում են: Միայնակ ես նվաստանալուց ու ծեծվելուց հետո:
Մարդիկ, ովքեր չեն խաբում, որպես կանոն՝ երդվելու անհրաժեշտություն էլ չունեն: Ի՞նչն է մարդուն ստիպում երդվել: Թերևս` մտավախությունը, թե իրեն չեն հավատա: Հայաստանում բոլորը խոսքի մեջ երդվում են, թեև ամենևին պարտադիր չէ: Սակայն կա նաև երդման պարտադիր ծես:
Մարդը կա՛մ ազնիվ է, կա՛մ անազնիվ: Եթե նա լրացուցիչ վարձատրության անհրաժեշտություն է տեսնում՝ սրիկա չլինելու համար, սա այլ պատմություն է:
Մեր արդարադատությունն այնքան անարդար ու կոռումպացված է, որ մարդու շունչն իրո՛ք կտրվում է: Մարդասպանին արդարացնող և անմեղ մարդուն դատապարտող դատավորների հավաստիացումը՝ վճիռները հրապարակելուց առաջ. «Հանուն Հայաստանի Հանրապետության», բացարձակ արժանահավատ չեն:
ՀՀ կառավարությունը ներշնչված է ՀՀ քաղաքացիներին առողջ տեսնելու ցանկությամբ: Ընդ որում, ով չի ցանկանում առողջ լինել սիրելի կառավարության առաջարկած տարբերակով, ստիպված կլինի առողջ լինել իր կամքին հակառակ, օրենքո՛վ:
Աշխարհի ամենաերջանիկ 151 երկրների ցանկում Հայաստանը 53-րդն է: Հարցումն անց է կացրել բրիտանական հետազոտությունների ինստիտուտի «Նոր տնտեսագիտական հիմնադրամը»: Մասնագետները ցանկը կազմել են՝ հաշվի առնելով, թե «որքանով են երկրներում կարողանում երկար, երջանիկ և կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար»:
Որքան խոշոր է արվեստագետը, հարցն ավելի է մեծանում: Արվեստը չի պատասխանում: Արվեստը հարց է բարձրացնում: Ո՞վ է Մալևիչը… Նա լուծում է իր ժամանակի խնդիրը: Նա մեծ նկարիչ է, սակայն չնչին խնդիր է լուծել, որովհետև այդ ժամանակ ակտուալ էր չնչին խնդիրը՝ ֆորմայի ջախջախման խնդիրը:
Որքան էլ մենք գովեստի խոսքեր ենք ուղղում մեր բանակի, մեր զինվորների հասցեին, ամեն դեպքում, կա մի մեծ անհանգստություն, որն ամենևին պայմանավորված չէ հակառակորդի մարտունակությամբ: Դա հասկանալի, գիտակցված վտանգ է, որին պատրաստ ենք դիմակայել:
Հասկանալ, թե որտեղ ենք բացթողում ունեցել ու սխալվել, արձանագրել այդ սխալն ու փորձել այն այլևս չկրկնել, կարևոր է: Սակայն նման նախադեպեր չունենք:
Մեզ թվում է՝ մենք հստակ գիտենք «հիվանդ» և «առողջ» բառերի սահմանումները. հիվանդ է նա, ով ունի մտավոր կամ ֆիզիկական խնդիր, առողջ է նա, ով ունի 2 ոտք, 2 ձեռք և մարմնի մյուս մասերը՝ ըստ անատոմիայի դասագրքի:
Ցուկերբերգի համար Հայոց ցեղասպանությունն ունի նույն գինը, ինչ մեզնից յուրաքանչյուրի համար Ռուանդայի ցեղասպանության ժամանակ կոտորված մոտ 1 000 000 թութսիներն ու նաև հութու ցեղի՝ քաղաքական չափավոր հայացքներ ունեցող ներկայացուցիչների մահը: Կամ էլ այս տարվա օգոստոսին ցեղասպանության ենթարկված եզդիների ճակատագիրը:
Սահմանադրական բարեփոխումներ և Հայաստանի անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը: Ահա այն երկու գլխավոր հարցերը, որոնք քաղաքական օրակարգում են: Եվ մեկ էլ՝ իշխանափոխությունը, որն իրականացնելու խնդիրն իր առջև է դրել ոչ իշխանական եռյակը:
Խանութի աշխատակիցը լրիվ անտարբեր է՝ իր փողոցում, օրը ցերեկով վառվող լապտերների հանդեպ. իրե՞ն ինչ, որ հոսանքը հենց այնպես ծախսվում է: Հո իր գրպանից չէ՞: Ով վճարելու է, թող նա էլ մտածի: Պետության համար բացարձակ միևնույն է՝ իր պատմության կարևորագույն մի շրջան, որն ապագայում կարող է քաղաքական հարաբերությունների սեղանին դրվել, որևէ տեղ արձանագրվա՞ծ է, թե՞ ոչ:
Առհասարակ, արագ ենք հոգնում: Ցանկացած պայքար տևում է այնքան, քանի դեռ մեր էմոցիոնալ, հուզական վիճակը բորբոքված է: Հետո մեր ուշադրությունը շեղվում է այլ խնդրի վրա, ու պայքարն անմիջապես մարում է:
Մանկապարտեզի բակից հավաքած փայլուն քարերի ու կոնֆետի թղթերի հետ 5-ամյա աղջկաս գրպանից երեկ հանեցի թղթի մի կտոր: Թղթի վրա մեծատառերով և անսովոր կետադրությամբ գրություն էր՝ հասցեագրված «ՀԱՐԳԵԼԻ` ԾՆՈՂ»-ին: Իսկ դիմումը ոչ այլ տեղից է, քան «Միսս և միստր աշխարհ» միջազգային կոմիտեից:
Ո՞րն է այսօր իշխանությունների օրակարգում ամենասկզբունքային հարցը՝ փոխե՞լ Սահմանադրությունը, թե՞ չփոխել: Հասկանալի է, գործող Սահմանադրությունը կաշկանդում է իշխանություններին ազնիվ ընտրություններ կազմակերպել, պարտադրում է, որ դատավորները կաշառակեր լինեն, ուղղակի թույլ չի տալիս մարդասպանին մարզպետ չնշանակել:
Քաղաքական առումով արդեն էական չէ սերնդափոխությունը՝ որպես փոփոխությունների, թարմության երաշխիք, քանի որ այդ սերնդափոխությունն ուղղորդված է: Ընդ որում, ուղղությունը ոչ թե առաջ է, այլ ետ…