Ամեն հեղինակ կենտրոնացած է մեկ մարդու ներքին աշխարհի վրա և չի կարողանում այդ ներքին աշխարհը բացել այնպես, որ մեկ մարդու խնդիրը համամարդկային, գլոբալ նշանակություն ձեռք բերի:
Մենք ակնհայտ մոլորության մեջ ենք` կարծելով, թե հաշմանդամներն ունեն մեր ուշադրության ու հոգատարության կարիքը: Մե՛նք ունենք նրանց կարիքը` մեր կողքին: Նրանք` պայմանական հիվանդ մարդիկ, հնարավորություն են տալիս մեզ` պայմանական առողջներիս, չկերպարանափոխվելուգ
Այս պատմությունը` կապված բարեկամիս հետ, գրված է նույն սցենարով, ինչ Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքներից մեկը:
Հնարավոր չէ գերագնահատել այն հոգևոր և նյութական հարստությունը, որ ունենք Երուսաղեմում:
Քրիստոնեական եկեղեցին, այդ թվում` Հայ Առաքելականը, ինքնասպանությունը համարում է մեղքերից ծանրագույնը (իսլամն, օրինակ, ավելի հանդուրժող է` գտնելով, որ երբեմն մահն ավելի նախապատվելի է, քան տանջանքն ու անպատվությունը):
Միակ կուսակցությունը, որ, կարելի է ասել, ափիդ մեջ է, իշխող կուսակցությունն է: Այնտեղ հավաքված են կանխատեսելի վարքով և նախանձելի հնազանդության մարդիկ: ՀՀԿ-ն այսօր կարելի է համարել մեկ հեռախոսազանգի կուսակցություն: Եվ ոչ մի ինքնագործունեություն: Հետևաբար, այս կուսակցության հարցում ամեն ինչ նույնքան պարզ է, որքան Գալուստ Սահակյանի մտքերը:
Որքա՞ն կարելի է մայրաքաղաքի կենտրոնը խեղդել եկեղեցիներով, երբ ունենք գյուղեր, ուր եկեղեցի չկա:
Վարդան Օսկանյանը քաղաքական գործիչ է, ով, անկախ ամեն ինչից, քաջություն ունեցավ քննադատելու իշխանություններին, ընդհուպ` Սերժ Սարգսյանին:
«Լավ արվեստագետները շատ են: Եվ ես ազատ ժամանակ գտնելուն պես նախընտրում եմ հաճախել համերգներ»:
Ընդդիմադիրների համար բարդ ժամանակներ են. գործողությունների զինանոցում աշխատող զենք գրեթե չի մնացել: Հայաստանում իներցիայով ընդդիմություն են համարվում երկու ուժ` Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և «Ժառանգություն» կուսակցությունը: Ամեն դեպքում, մինչ վերջերս տարածվածը հենց ա՛յս կարծիքն էր:
Այն, որ Հայաստանը պատերազմական փուլում է, ոչ ոք չի կարող վիճարկել: Սակայն անավարտ պատերազմի և անընդհատ կեղծվող ընտրությունների միջև կապը գտնել որևէ ձևով չի ստացվում: Նույնքան բարդ է հասկանալ, թե ինչ կապ ունի անավարտ պատերազմը օլիգարխների բարգավաճման, գանձագողության ծավալների աճի, պետության ապաշնորհ կառավարման հետ:
Եթե Առողջապահության նախարարը ոչ թե «պարոն Դումանյան» է կամ «պարոն նախարար», այլ` «Դերո՛», նշանակում է` երկրի նախագահի և մի ողջ ոլորտի պատասխանատուի աշխատանքային փոխհարաբերությունները պաշտոնական չեն, տնավարի են:
Այո՛, ատոմային ռումբը խորհրդանշող ֆիգուր շախմատում չկա: Սակայն շախմատի ուղերձը, ասելիքն ամենևին չի նվազել: Ինչո՞վ է շախմատը հետաքրքիր. մինչ օրս միլիոնավոր պարտիաներ են խաղացվել, բայց ոչ մի պարտիա չի կրկնվել, քանի որ յուրաքանչյուր խաղացողի մտածողությունը տարբեր է, անկրկնելի:
«Հա՜, մեզ լավ էին նայում, հարստացանք, բայց հիմա Սիրիայում վատ վիճակ է, փախչենք:Երբ լավ լինի, նորից կվերադառնանք»: Է՜, ուրեմն պարազիտի մեկն ես: Հիմա արաբները, այո՛, նախընտրում են ժամանակավոր բնակություն հաստատել Թուրքիայի ճամբարներում: Հայաստանում պետք է լիներ ոչ թե Սփյուռքի նախարարություն, այլ հանձնաժողով, որը կզբաղվեր այդ կոնֆլիկտի վերլուծությամբ` սկսած Թուրքիա-ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններից:
«Տեսնո՞ւմ ես` ինչքան մարդ ա եկել: Ասա՛, տեսնո՞ւմ ես: Դու սիրում էիր հյուրեր ընդունել, մարդկանց հյուրասիրել: Դե՛, վեր կաց, բոլորին դիմավորի՛ր, հյուրասիրի՛ր»,- ապսպրում էր հանգուցյալին նրա զարմուհին:
Քնած մարդուն կացնով սպանելու ունակ մեկը վտանգավոր է անգամ ադրբեջանական հասարակության համար:
Կյանքը գնահատելու համար բավական է հասկանալ, թե ինչ եզակի հնարավորություն է շնորհվել յուրաքանչյուրիս` ծնվել: Ի վերջո, միլիոնավոր սերմնաբջիջներից բեղմնավորվում է ընդամենը մեկը կամ, լավագույն դեպքում, երկուսը:
Վերջին 10 տարիներին հաջողվել էր Սեւանի մակարդակը բարձացնել 4մ 12 սմ-ով: Վաստակած հանգստի մեկնելուց առաջ նոր խորհրդարանը 93 կողմ, 12 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր բաց թողնելու օրենսդրական փաթեթը: Ջրառի դեպքում լճի մակարդակը կարող է նվազել 10-12 սմ-ով: Բնապահպաններն իշխանությունների այս նախագիծը համարում են չհիմնավորված եւ անգամ` ապազգային: […]
Մեծ կողպեքով փակ գտա նաեւ հորաքրոջս աղջկա տան դուռը` Կողբ գյուղում:
Յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար: Աչքի ծայրով հետեւել, թե ով է ներկա բողոքի այս կամ այն ակցիային, ով բացակա, չափազանց նեղացնում է բողոքող մարդու նպատակը:
Օրեր առաջ «Հարսնաքարում» ծեծի ենթարկված 35-ամյա ռազմական բժիշկ, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանը մահացավ… Թեեւ նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր, սակայն, միեւնույն է, նա դեռ ողջ էր: Եվ բոլորս օրվա լրահոսից նախեւառաջ ակնկալում էինք Վահեի առողջության մասին լուրը: Քանի դեռ նրա սիրտը բաբախում էր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բժշկից բոլորս սպասում էինք […]
Վաղուց հասունացած է մայրաքաղաքի կենտրոնում ունենալ երկրի ղեկավարների և մի քանի օլիգարխների մտերմիկ զրույցը հավերժացնող քանդակը: Դա կլինի ինտերակտիվ կոթող. մարդկային հերթը դեպի այդ հուշակոթող կձգվի ոչ թե օրացույցի այս կամ այն օրը: Այն տարվա 365 օրը պատված կլինի թարմ ծաղիկներով…
Ցեղասպանության թեմայով ընդունված է գրել միայն ապրիլ ամսի 23-25-ը: Սակայն, ամեն օր, այսպես թե այնպես, առնչվում ենք Ցեղասպանությանն ու դրա հետեւանքներին. Եղեռնի զոհերի հարազատներն այսօր էլ շարունակում են ստանալ իրենց հեռավոր նախնիների խնայողությունները կամ պայքարել` դրանք ստանալու ուղղությամբ: Ցեղասպանության թեմայով շարունակում են լույս տեսնել գրքեր, կատարվել ուսումնասիրություններ: Առջեւում Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է` խորհրդանշական ժամանակահատված` վերջնականապես […]
Հայերիս համար մեր առաքելությունն ու նաեւ առավելությունն աշխարհում, թերեւս, ամեն ինչում առաջինը լինելն է: Այդ առումով` հիմնական հաղթաթուղթը քրիստոնեությունն է, որն առաջինը մենք ենք պետականորեն ընդունել:
Հունիսի 1-ին փորձեցի պաշտպանել երեխաներիս` իրենց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Դա արեցի ամենատրիվիալ ձեւով` պիցցա` սրճարաններից մեկում, ապա` պաղպաղակ: Միեւնույն է, տուն վերադարձա մեղքի ծանր զգացողությամբ. երեխաները դարձյալ գոհ չէին: Նախ` քայլելուց, պարզվում է, անասելի հոգնել են: Հետո` պաղպաղակը քիչ էր, իսկ պիցցան` մեծ: Եվ, ի վերջո, անտանելի շոգի ողջ պատասխանատվությունն էլ, երեխաներն ուղղակի […]