«Ապագա Ազգային ժողովում պետք է լինեն բոլորովին նոր ուժեր». Ժիրայր Սէֆիլյան
«Ապագա Ազգային ժողովում պետք է լինեն բոլորովին նոր ուժեր, հին ուժեր չեն լինելու»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը՝ վստահություն հայտնելով, որ դաշտը մաքրվելու է։
Ըստ նրա՝ պետք է գործել գործող Սահմանադրությունից դուրս՝ հեղափոխական Սահմանադրությամբ։
Հակահեղափոխության վտանգ Սէֆիլյանը չի տեսնում, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ըստ նրա՝ ժողովրդի մոտ զրո հարթությունում են գտնվում, և դա ինչ-որ չափով ապացուցվեց Երևանի արտահերթ ընտրությունների ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում