«Այն, ինչ այսօր սկսում ենք, դա առնվազն լինելու է մեր պատկերացրած պետության ապագա հենասյուներից մեկը». Ժիրայր Սէֆիլյան
Այսօր Երևանում մեկնարկել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարը: ՀՀ օրհներգից հետո Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ ներս են հրավիրում «Սասնա ծռերին» և դահլիճում ներկաները երկարատև հոտնկայս ծափերով ողջունեցին խմբի անդամներին:
Համագումարում նախատեսվում է ընտրել կուսակցության ղեկավար կազմն ու քարտուղարությունը:
Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ երկար տարիներ սպասել են այս պահին՝ ազգային կազմակերպության ծննդին:
«Իմ համոզմամբ՝ այն, ինչ այսօր սկսում ենք, դա առնվազն լինելու է մեր պատկերացրած պետության ապագա հենասյուներից մեկը»,- ասաց Ժ.Սէֆիլյանը:
Ըստ նրա՝ մինչ այս անցած 25 տարիների ընթացքում եղել են ռեժիմի բազմաթիվ զոհեր:
Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: