«Իրենք անում են այն աշխատանքը, որը մենք սահմանափակված ենք օրենքով անելու»

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ողջունեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելուն ուղղված միջազգային և տեղական իրավապաշտպան կառույցների քայլերը:

«Իրենք անում են այն աշխատանքը, որը մենք սահմանափակված ենք օրենքով անելու: Միաժամանակ ես ակնկալում եմ, որ հանրությանը և բոլորիս կտրվեն ողջամիտ պատասխաններ, թե ինչ է հայտնաբերվել, ինչ տեղի ունեցավ այդ գործով և որքանով էին հիմնավոր այն մեղադրանքները, որոնք հնչեցվեցին այդ անձանց հետ կապված»,- ասաց Կ. Անդրեասյանը:

Նա հրաժարվեց մեկնաբանել իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունները, թե ՀԽ անդամների նկատմամբ հարուցված քրեական գործը պետք է կարճվի՝ պատճառաբանելով, որ ՄԻՊ-ը սահմանափակված է ընթացիկ գործերով որևէ կարծիք հայտնելու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031