Ինչու է Սամվել Ֆարմանյանը ստորագրել Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու միջնորդությունը

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ խմբակցության եզակի պատգամավորներից է, որ ստորագրել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու միջնորդությունը:

«Գործի մանրամասներին չեմ տիրապետում, ուղղակի նկատի ունենալով, որ կին է, 73 տարեկան է և, ինչպես ասում են, առողջական խնդիրներ ունի, ես կարծում եմ, որ խափանման միջոցի փոփոխման արդյունքում հազիվ թե խոչընդոտվի գործի ամողջական անկողմնակալ քննությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ս.Ֆարմանյանը:

Նա նշեց, որ Գոհար Ենոքյանը իր ընտրողներից է:

Տեսանյութեր

Լրահոս