Բաժիններ՝

«Շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, ոչ թե մարմնավաճառությունը». Վարդան Այվազյան

«Խոսում ենք ամեն ինչի մասին, և շատ քիչ օրենքի մասին: Մարդիկ խեղաթյուրում են ամբողջ օրենքի փաթեթի իմաստը: Ի՞նչ է ասում օրենքը և ինչի՞ մասին է, որ ժամերով խոսում ենք. ա) որևէ խոպանչիկի չի վերաբերում սա: Ի՞նչ եք սկսել բառախաղերի հետևից ընկնել՝ խոպանչիկներ… ոչ էլ քաղաքացիություն կորցնելու մասին է սա: Սա պարզապես ասում է, որ այն հարկային գործակալը, որ տանում է մարդիկ աշխատեն, կարող է եկամտահարկը էնտեղ մուծելու փոխարեն՝ էստեղ մուծի: Իջեցնում ենք 13%, որ տարբերություն էլ չլինի, որովհետև կրկնակի հարկման մասին օրենքը ասում է, որ տարբերությունը այդ երկրում պետք է վճարեն»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում եկամտահարկի ու շահութահարկի օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ Վարդան Այվազյանը:

Օրինագծերով, հիշեցնենք, նախատեսվում է, որ ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են գրանցվել այստեղ և եկամտային հարկ վճարել 13 %-ի չափով:

«Շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, ոչ թե մարմնավաճառությունը: Սրա մասին ենք խոսում, ինչի՞ մասին եք խոսում: Խոպանչիկներին ա վերաբերում, սրան ա վերաբերում… դարձրեցիք չգիտեմ՝ ինչ: Պարզ, հասարակ ճշմարտություն՝ գումարը Ռուսաստանում կամ այլ երկրում վճարելու փոխարեն, ասում ա ՝ կվճարեմ իմ երկրում»,- նշեց Վ.Այվազյանը՝ հավելելով, որ շատ ավելի ողջունելի է հնչած առաջարկությունը, որ երաշխիքներ տրվեն:

Ըստ նրա՝ օրինագծերին դեմ արտահայտվողները սահմանափակում են այն հայ քաղաքացուն, որ ուզում է եկամուտը ՀՀ-ում վճարի, ոչ թե այլ երկրում. «Սա ԵՏՄ հնարավորություններից մեկն է, որ օգտագործում ենք: Ասում ենք, որ տալիս ենք արտոնություն, որ եթե շինարարական կազմակերպությունը այնտեղ աշխատում է, մի 5% էլ ստեղ վճարի: Այսինքն՝ ո՞րն է ավելի լավ՝ հեչ ստանա՞ էս երկիրը, թե՞ մի պուճուր բան ստանա: Ասում եք՝ այ տեսա՞ք, ոնց է վճարելու: Այսինքն՝ էդ հայկական մտածողությունը խորթ է ձեզ, որ մի բան էլ իրա երկրում վճարի: Էլ ոնց կլինի»:

Կարդացեք նաև

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը բողոքեց, թե այդպես չի, սակայն Վ.Այվազյանը պնդեց՝ «հենց էդպես է»: Գործընկերներին հանդարտության կոչ հնչեցրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ասում են՝ կգան տրանզիտով կտանեն: Հա, ի՞նչ: Այսինքն՝ զաբոռը խփենք, ոչ մեկը գա, ոչ մեկը գնա՞: Մարդիկ երազում են, որ իրանց երկիրը տրանզիտ երկրիր դառնա, դուք բողոքում եք: Կգա էդ տանզիտը պոզով-պոչով կուտի՝ կեթա:  Այ քեզի պատմություն, էս ինչ մտածողության ձևա: Պետք է ունենա ռեսզիդենտություն, պետք է անի մաքսազերծում, վճարի ԱԱՀ: Է, կարդացեք մենակ ինձի համար չէ էդ տառաճանաչությունը»,- ասաց Վ.Այվազյանը:

Հ.Բագրատյանը Այվազյանի ելույթը համարեց թատերական ներկայացում՝ նշելով, որ Այվազյանն առանց խորանալու երևույթի մեջ, հանրությանը սխալ տեղեկատվություն է տալիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս