Բաժիններ՝

«Կարող է աշխատանքային ռեսուրսների ռոզիսկի կազմակերպություն էլ ստեղծեն»

«Հովիկ Աբրահամյանը որ էստեղ էր, սպանդի էինք ենթարկում Տիգրան Սարգսյանին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում եկամտահարկի ու շահութահարկի օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան՝ բողոքելով, որ կառավարությունն օրինագծերը հապշտապ է ԱԺ ներկայացրել՝ հնարավորություն չտալով ծանոթանալ ու ուսումնասիրել:

Օրենքների փոփոխություններով նախատեսվում է, որ ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են գրանցվել այստեղ և եկամտային հարկ վճարել 13 %-ի չափով:

Ըստ Ա.Մանուկյանի՝ սա հեղափոխական նախագիծ է, վերաբերում է մի ամբողջ լուրջ զանգվածի, որ գնում է այլ երկրում աշխատելու: Նա նշեց, որ 100 հազար մարդ տարեկան գնում է, 50 հազարը ետ է գալիս, իսկ այս օրենքի պատճառով հիմա չեն գա.

«Նա փախել է մեր իրականությունից, բայց հիմա ասում ես՝ ես քեզ թողնում եմ գնաս, բայց կոստյումդ էլ հանելու եմ՝ նոր գնաս: Կոռուպցիոն ռիսկեր են առաջանում: Դու նպաստում ես ոչ միայն ետ չգալուն, այլ նաև քաղաքացիությունից հրաժարվելուն: Ոչ թե միգրացիան է պետք կարգավորել, հարկեր մուծելը կարգավորել, այլ պետք է կարգավորել, որ չգնան: Ստեղծվելու են հանրապետական «փոդրաչիներ», մեծ մոնոպոլ օլիգարխների կողմից ստեղծվելու են կազմակերպություններ ու, ոնց տաքսիստներին ասում էին՝ անմոռուկ չունենաս, գային կկանգնացնի, հազարը խնդում էին, բայց տասը հավատում էին: Հիմա էս դեպքում էլ հավատացողներ կլինեն: Կարող է աշխատանքային ռեսուրսների ռոզիսկի կազմակերպություն էլ ստեղծեն»:

Կարդացեք նաև

Ա.Մանուկյանը նշեց, որ ՀՀ-ում պակասել է աշխատուժը, ավելացել գործազրկությունը, հանրապետությունը չի կարողանում իր մարդկանց պահի:

«Մարմնավաճառներ են ՀՀ-ից բավականին դուրս գալիս ու փող են աշխատում: Լավ բիզնես է, գնացեք օրենք բերեք, նրանց էլ բերեք հարկային դաշտ»,- նկատեց Ա.Մանուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս