Իգդիրում լրտեսության մեղադրանքով 10 իրանցի է ձերբակալվել

Թուրքիայի Իգդիր նահանգում Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել, տեղեկացնում է Hurriyet-ը:
Հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվածներից երկուսն Իրանի քաղաքացիները են, ովքեր մեղադրվում են Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի ընդդիմադիրների մասին Իրանի իշխանություններին տեղեկություններ հաղորդելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է պարբերականը, ձերբակալվածներին թուրքական հատուկ ծառայությունները հետևել են շուրջ մեկ տարի: Հաստատվել է, որ նրանք տեսա-լուսանկարահանել են ոստիկանության շենքերն ու ռազմական կառույցները: Հավաքված տեղեկությունները փոխանցվել են Իրանի հատուկ ծառայություններին:
Բացի Իրանի քաղաքացիներից, նույն մեղադրանքով ձերբակալվել են նաև 8 թուրքեր: Հարուցվել է քրեական գործ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031