Գյումրիում ռուսական զինվորական մեքենա է այրվել. վարորդը վիրավոր է

Օգոստոսի 28-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել,  որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցում այրվում է ավտոմեքենա:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում  «ԳԱԶ  69» մակնիշի 0002 YB 94 RUS պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Իգոր Ռիգև) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 20.50-ին, մարվել` 20.54-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Ի. Ռիգևը (ծնված 1990 թ.) Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031