
Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետը հրաժարական է տվել

ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը հրաժարական է տվել: ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ լուրը համապատասխանում է իրականությանը: «Արա Տեր-Գրիգրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այն հարգվել է, արդեն կա ազատման հրամանը»,- նշեցին մամուլի ծառայությունից:
Արա Տեր-Գրիգորյանի հետ խոսել մեզ չհաջողվեց. առողջապահական գործակալությունից մեզ հաղորդեցին, որ նա զբաղված է և խոսել չի կարող: