Բաժիններ՝

Վանաձոր-Վրաստան մայրուղու մայթեզրին մահացու վրաերթ է կատարել ու փախել

Երեկ՝ օգոստոսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին դուրս գալով բանուկ մասից՝ բախվել է ճանապարհին կայանված  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել նույն վայրում գյուղմթերքներ վաճառող, 1955 թ. ծնված  Մելինե  Ավագյանին: Վրաերթից հետո «Ֆորդ-Տրանզիտ»-ը բախվել է մոտակա բենզալցակայանի սյանը, իսկ վարորդը տուժողին թողնելով անօգնական` դիմել է փախուստի: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Մելինե  Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 23.00-ի սահմաններում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031