Վրաց-ռուսական սահմանին զինյալների հետ ընդհարումից վրացի ոստիկանների մեջ զոհ կա

Վրացական apsny.ge լրատվական գործակալությունը հաղորդում է, որ վրաց-դաղստանյան սահմանի մոտ զինված դիվերսիոն խմբավորման դեմ ուղարկված զորախմբի մի մասը և մի քանի շտապ օգնության մեքենաներ հեռացել են Լոպոտա կիրճից: Վրացական ոստիկանությունը և բանակային ուժերը այստեղ ռազմական գործողություն են սկսել այն բանից հետո, երբ, ըստ apsny.ge-ի, Դաղստանից ներթափանցած խմբավորումը պատանդ է վերցրել տեղի Լապանկուրի գյուղի մի քանի բնակիչների: Ընդհարման ընթացքում նախնական տվյալներով վրացական կողմից զոհվել է 1 հատուկջոկատային: Ըստ հաղորդագրության՝ զոհեր կան նաև մյուս կողմում: Կիրճում են մնացել մի քանի հարյուր ոստիկան, որոնք վերահսկում են դեպի վրաց-ռուսական սահման տանող հիմնական ճանապարհները:

Վրացական իրավապահների ասելով՝ գործողությունը կարող է այսօր էլ ավարտվել: Իսկ “Новости-Грузия”-ն հաղորդում է, որ վրացի իրավապահներին հաջողվել է ազատել պատանդներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031