Բաժիններ՝

«Լրջանալու պահը եկավ». Վարդան Բոստանջյան

«Տնտեսության միակողմանի զարգացման պարագայում Եվրամիության շրջանակներում Հայաստանի ընդգրկումը մրցակցային առավելությունները կիրառելու մեծ հնարավորություն չէր տա»,- անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելու գործընթացի ընթացքում առաջացած տարաձայնություններին՝ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, ո ր մայիսի 20-ին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցած Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի հերթական նիստի վերաբերյալ նա կցանկանա լավատեսական դիտարկում կատարել:

«Ցանկանում եմ մտածել, որ այս հանդիպումը կարծես մտնում է վճռական փուլ ընդհանրապես հարաբերությունների կանոնակարգման առումով, եւ բոլոր պարագաներում Հայաստանը տասնամյակներ շարունակ ցույց է տվել, որ պոտենցիալ հնարավորություններ ունի, եւ դրանք փոքր չեն: Կարծում եմ՝ բոլորս կցականայինք, որ այդ հնարավորությունները դրսեւորվեին ԵՏՄ շրջանակներում դեռեւս առաջին փուլում, առավել եւս, երբ Հայաստանը տնտեսական կարեւոր կապեր ունի առավելապես այդ անդամ երկրների հետ»:

Խոսելով վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ վերջերս արված հայտարարության մասին՝ նա նշեց, որ այս հարցում արդեն կարծես թե այլըտրանք չկա:

«Լրջանալու պահը եկավ: Այդ հայտարարությունները նշանակում են, որ կարծես թե մենք դարձի ենք գալիս, եւ արդեն պետք է սկսենք առավելագույնս օգտագործել մեր հնարավորությունները: Նորից եմ կրկնում՝ մենք ունենք այդ հնարավորությունները, այդ առնչությամբ կասկած չկա»:

Նա անդրադարձավ նաեւ հոկտեմբերին ԵՏՄ շրջանակներում նոր մաքսային օրենսգրքի ձեւավորմանը:

«Ես կարծում եմ, որ պետք է երկու կողմերի համար էլ փոխշահավետ, կանոնակարգված իրավիճակ ստեղծել, քանի որ ինչքան էլ մենք 2015 թվականի կտրվածքով ասացինք, որ ստորագրված է, ձեւավորված է ԵՏՄ-ն, այնուամենայնիվ, հավատացեք, մինչ օրս հարաբերությունները կանոնակարգված չեն. դա վերաբերում է թե՛ ներկրումներին, թե՛ մեքենաներին եւ այլն: Այս չկանոնակարգավածության պայմաններում տեղի են ունենում այն բացասական երեւույթները, ինչին մենք ականատես ենք լինում. այդ հոկտեմբերի ամրագրմամբ բոլոր դեպքերում մենք կունենանք ապրանքափոխանականության եւ ա պրանքաշրջանառության համեմատաբար կանոնակարգում:

Ես հասկանում եմ, որ միայն հոկտեմբերով չենք կարող ավարտել, դա պետք է շարունակական գործընթաց լինի, քանի որ ցանկացած միության ձեւավորում տարիների ընթացքում է տեղի ունենում, բայց գոնե ապրանքաշրջանառության առումով մենք պետք է ունենանք կանոնակարգվածություն, աշխատենք պահպանել դա: Իսկ հարաբերությունների պահպանման համար պետք է կիրառվի պատժամիջոցների համակարգը, որպեսզի ոչ միայն ֆիզիկական, այլեւ իրավաբանական անձն իմանա, որ ցանկացած թույլ չտրված քայլ կատարելու դեպքում կկիրառվի համ ապատասխան պատիժ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս