Բաժիններ՝

«Բորուսիան» վերջնական որոշում է կայացրել. Daily Express

Տրանսֆերային պատուհանի բացումից առաջ շարունակվում են թեժ քննարկումները ֆուտբոլիստների տեղափոխությունների շուրջ: Այս մրցաշրջանից հետո ակտիվ քննարկվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը:

Daily Express-ը գրում է, որ լոնդոնյան 2 ակումբները՝ «Արսենալը» և «Չելսին», այս տարի այդպես էլ չեն կարողանա ձեռք բերել Մխիթարյանին:

Դորտմունդցիները որոշել են պահել Մխիթարյանին թիմում՝ չերկարաձգելով նրա պայմանագիրը: Ստացվում է, որ 2017 թվականի ամռանը Մխիթարյանը կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով:

Ըստ աղբյուրի՝ դորտմունդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է պահել Մխիթարյանին, քանի որ թիմից հետանալու են Մատս Հյումելսն ու Իլկայ Գյունդողանը, և Մխիթարյանի հեռանալը ծանր հարված կլինի թիմին:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս