Սահմանային դիրքերում տեղադրվել են մշտադիտարկման սարքեր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին Ղարաբաղում ՀՀԿ-ի նախաձեռնած ֆորումին մասնակցած ու դիրքեր այցելած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու հասարակական գործիչներն անձամբ են տեսել, որ սահմանային դիրքերում տեղադրվել են մշտադիտարկման սարքեր, որոնց միջոցով մեր դիրքապահները կարողանում են ամեն պահի նկատել հակառակորդի շարժը։ Նման սարքեր նախկինում եղել են, բայց՝ զորամասերում և այն Էլ՝ ոչ բոլոր։ Մասնավորապես, Ասկերանի դիրքեր այցելածներից մեկը մեզ պատմեց, որ սարքերը նախատեսված են նաև գիշերվա համար և մթության դեպքում Էլ կատարում են նույն գործառույթը։ Սահման այցելածներին տեղեկացրել են, որ Արցախի ՊԲ-ն այդ սարքերը ձեռք Է բերել ապրիլյան պատերազմի օրերին իրականացված հանգանակությունների միջոցով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031